ՓՈՂԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ. ՄԱՍ 1-ԻՆ

Ժամանակակից աշխահում շատ են միլիարդատերերը: Նրանց մի մասը հիացմունք ու զարմանք է առաջացնում ոչ միայն կուտակած հարստության չափով, այլև փողի հանդեպ վերաբերմունքով: Նրանցից ոչ բոլորն են հիշեցնում հոլիվուդյան ֆիլմերի մեծահարուստ հերոսներին, ովքեր ցոփ ու շվայտ կյանք են վարում:

9610
Փողի փիլիսոփայությունը ամենահարուստ մարդկանցից

Շատ միլիարդատերեր այլ կերպ են հասկանում փողի փիլիսոփայությունը, իրենց շրջապատում հասարակ իրերով և ներդրումներ կատարում շատ ավելի արժեքավոր բաների մեջ: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահարուստ մարդկանց խորհուրդները փողի հանդեպ ճիշտ վերաբերվելու մասին:

ՄԱՅՔԼ ԲԼՈՒՄԲԵՐԳ

Michael BloombergԱնձնական կապիտալ – 37.5 միլիարդ

Հասկացիր, թե ինչն է քեզ համար լավ և գնա հենց այդ ճանապարհով:

Մայքլ Բլումբերգը հռչակված է որպես Նյու Յորքի ամենահակասական քաղաքապետերից մեկը: Մայքլ Բլումբերգը նաև համաշխարհային ֆինանսական և մեդիա ընկերության՝ Bloomberg L.P.-ի հիմնադիրն է և գործադիր տնօրենը։ Իր ֆինանսական միջոցների կեսը նա կտակել է բարեգործական նպատակներով: Շուրջ 10 տարի լինելով քաղաքապետ՝ նա ստանում էր ընդամենը $1 տարեկան աշխատավարձ: Վերջին 10 տարում նա կրում է միևնույն աշխատանքային կոշիկները՝ սև մոկասիններ, որոնց մեջ նա իրեն շատ հարմարավետ է զգում: Նա գիտի, որ դրանք իրեն ամենից շատ են համապատասխանում և չի ցանակնում հավելյալ գումար ծախսել ավելորդ իրեր գնելու համար, որոնք երբեք չի կրելու:

ԲԻԼԼ ԳԵՅԹՍ

Bill Gates
Անձնական կապիտալ – 79 միլիարդ

Սովորիր սխալներիդ վրա:

Ֆինանսական սխալներ գործելը սովորական բան է կյանքում: Բոլորն են դրանք անում, միայն թե մի տարբերությամբ: Մարդիկ, ովքեր կյանքում հասնում են ֆինանսական մեծ բարձունքերի, այդ սխալները ոչ միայն գործում են, այլև սովորում են դրանց վրա: Բիլլ Գեյթսը շատ լավ է հասկանում սխալներից սովորելու կարևորությունը և ասում է.

Միշտ էլ հաճելի է վայելել սեփական հաջողությունը, բայց շատ ավելի կարևոր է նախևառաջ հիշել սեփական սխալների մասին:

ԻՆԳՎԱՐ ԿԱՄՊՐԱԴ

Ingvar Kamprad
Անձնական կապիտալ – 53 միլիարդ

Խուսափիր ավելորդ ծախսերից:

Ինգվար Կամպրադը IKEA-ի հիմնադիրն է: Նա կարծում է, որ շատ ծախսերը միանգամայն անիմաստ են, անգամ եթե շատ փող ունեք և կարող եք ձեզ ամեն ինչ թույլ տալ: Նա ընտրում է էկոնոմ կարգով թռիչքներ սեփական ինքնաթիռով ճանապարհորդելու փոխարեն, օգտագործում է նույն աշխատանքային բազկաթոռը արդեն 30 տարի շարունակ: Իր հուշերի մեջ Կամպրադը գրում է.

Մեզ պետք չեն շքեղ մեքենաներ, պատվավոր կոչումներ, հատուկ համազգեստ կամ ցանկացած այլ փառքի խորհրդանիշ: Իրականում մենք կարող ենք հիմնվել միայն սեփական ուժի և կամքի վրա:

ՈՒՈՐՐԵՆ ԲԱՖՖԵԹ

Warren BuffettԱնձնական կապիտալ – 66.1 միլիարդ

Գնիր այնպիսի տուն, որը համապատախանում է քո կարիքներին:

Ուորրեն Բաֆֆեթը առ այսօր ապրում է Նեբրասկայի Օմահա քաղաքում՝ 1958 թվականին 31.500 դոլարով ձեռք բերված իր տանը: Չնայած իր միլիարդներին՝ Բաֆֆեթը անիմաստ է համարում ապարանքներ գնելն ու այնտեղ բնակվելը: Նա իրեն հրաշալի է զգում իր 5-սենյականոց տանը, որը գտնվում է Ամերիկայի հենց սրտում:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ

Oprah WinfreyԱնձնական կապիտալ – 2.9 միլիարդ

Գտեք ձեր իրական կիրքը:

Այս պարզ խորհուրդը Օփրային բերեց թե հաջողություն, թե փառք: Իսկապես գիտակցելը, թե ինչ եք սիրում անել, և դրան հետևելը ձեզ կհանգեցնի իսկապես մեծ նվաճումների:

Դուք դառնում եք այն, ինչին հավատում եք: Այն, թե որտեղ եք դուք գտնվում հիմա, ցույց է տալիս, թե ինչին եք դուք հավատացել որոշ ժամանակ առաջ:

ՌԻՉԱՐԴ ԲՐԵՆՍՈՆ

Richard BransonԱնձնական կապիտալ – 5.1 միլիարդ

Նպատակներ դրեք և արեք ամեն ինչ դրանք իրականացնելու համար:

Բրիտանացի միլիարդատեր, VirginGroup-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը սկսեց իր ճանապարհը՝ նպատակների ցանկ կազմելուց: Այդ նպատակները իրատեսական չէին, բայց նա դրեց իր առջև դրանք և արեց ամեն ինչ, որպեսզի հասնի դրանց: Ճիշտ նպատակներ դնելը հաջողության հիմքն է:

ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ

Carlos SlimԱնձնական կապիտալ – 78.5 միլիարդ

Սկսեք գումար խնայել, որքան հնարավոր է, երիտասարդ տարիքից:

Հեռահաղորդակցության ոլորտում մեծ հաջողությունների հասած մեքսիկացի այս գործարարը շուրջ 4 տարի համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդը՝ կարողանալով շրջանցել անգամ Բիլլ Գեյթսին: Կառլոս Սլիմը խորհուրդ է տալիս, որքան հնարավոր է, վաղ սկսել խնայել եկամուտները և կառավարել դրանք հարկ եղած ձևով: Եվ դրա համար բոլորովին կարևոր չէ, թե ինչ եք դուք աշխատում և որքան գումար եք ստանում:

ՋՈՆ ԿՈԴՎԵԼԼ

John CaudwellԱնձնական կապիտալ -2.6 միլիարդ

Օգտագործեք տրանսպորտի այլընտրանքային տարբերակներ:

Անգլիացի այս բիզնեսմենը հսկայական հաջողությունների է հասել բջջային հեռախոսների արտադրության ոլորտում, սակայն հարկ չի համարում շրջել շքեղ մեքենաներով և ցուցադրել իր կարողությունը: Նա սիրում է ոտքով քայլել, հեծանիվ վարել և օգտվել հասարակական տրանսպորտից:

ԴԵՅՎԻԴ ՉԵՐԻՏՈՆ

David CheritonԱնձնական կապիտալ – 1.7 միլիարդ

Սովորիր որոշ բաներ պատրաստել ինքնուրույն:

Դեյվիդ Չերիտոնը Google-ի առաջին ներդրողներից էր և առ այսօր վայելում է 1998 թվականին արված իր ներդրման ($100.000) արդյունքները: Սակայն նա, օրինակ հրաժարվում է վարսահարդարի ծառայություններից և ինքն է կտրում իր մազերը: Նա համարում է, որ անգամ այդ չնչին գումարը կարող է ավելի պիտանի լինել կյանքի այլ ոլորտներում:

Միայն մտածեք, թե որքան գումար եք դուք տալիս այլ մարդկանց այն դեպքում, երբ այդ ամենը կարող եք անել ինքնուրույն:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին