ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄԵՐԸ ՈՒԺԵՂ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ

Կանայք ոգեշնչում են տղամարդկանց մեծ գործերի համար, սակայն իրենք էլ շատ հաճախ պատրաստ են հերոսական քայլերի: Ձեզ ենք ներկայացնում հրաշալի ֆիլմեր ուժեղ կանանց մասին: Այս ֆիլմերի հերոսուհիները կամային ուժեղ անհատականություններ են, անկախ, իմաստուն, տաղանդավոր ու հաջողակ և շատ բան կարող են սովորեցնել մեզնից յուրաքանչյուրին:

13401
ֆիլմեր ուժեղ կանանց մասին

Այս կանայք հայտնվում են տարբեր ու բարդ իրավիճակների մեջ են, ստիպված են լինում հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, սակայն կարողանում են ուժ գտնել իրենց մեջ և հաղթող դուրս գալ:

ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԿՈՂՄԸ

Невидимая сторона/The Blind Side

ֆիլմեր ուժեղ կանանց մասինՏարեթիվ: 2009
Ժանր: Դրամա, կենսագրություն, սպորտ
IMDb 7.7 / КиноПоиск.ru 8.2

Հրաշալի ֆիլմ ուժեղ կնոջ մասին, ով իր տանն ապաստան է տալիս անտուն, բայց շատ հմայիչ սևամորթ մի տղայի՝ Մայքլ Օեր անունով: Իմաստուն ու արդարամիտ այս կինը կարողանում է տղայի մեջ հավատ սերմանել սեփական ուժերի, ցանկությունների ու ձգտումների հանդեպ: Հենց այդ կնոջ շնորհիվ է Մայքլը սկսում իր ճանապարհը դեպի հաջողություն և դառնում հայտնի և ուժեղ մարզիկ:

Գլխավոր դերակատարը Սանդրա Բալլոքն է, ով իր հրաշալի խաղի համար արժանացել է Օսկարի:

ԱՂԱԽԻՆԸ

Прислуга/The Help

ֆիլմեր ուժեղ կանանց մասին

Տարեթիվ: 2011
Ժանր: Դրամա
IMDb 8.1 / КиноПоиск.ru 8.2

1960-ական թվականներին ընդունված էր, որ աղջիկները պետք է ամուսնանան, այլ ոչ թե մտածեն կարիերա կառուցելու մասին, իսկ ահա սևամորթ կանայք պարտավոր են միայն գոհանալ նրանց տանն աղախին աշխատելով: Այս իրավիճակը բոլորովին դուր չէր գալիս երիտասարդ ու հավակնոտ Սքիթերին, ով համալսարանում սովորելով և հայրենի քաղաք վերադառնալով՝ ուզում էր դառնալ հայտնի լրագրող: Որպեսզի աշխատանք ստանա մի խոշոր հրատարակչությունում, Սքիթերը որոշում է կարևոր քայլ կատարել՝ գրել գիրք սևամորթ աղախնի մասին, ով աշխատում է սպիտակամորթ տերերի մոտ:

Ավելի խորը ուսումնասիրելով այս խնդիրը՝ Սքիթերը կարողանում է միավորել բազմաթիվ սևամորթ կանանց, ովքեր նրա հետ միասին սկսում են պայքարել հանուն արդարության և այն ճշմարտության, որ յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը կախված է նրա անհատականությունից, այլ ոչ թե ծագումից և մաշկի գույնից:

ԴԵՌԵՎՍ ԷԼԻՍ

Все еще Элис/Still Alice

ֆիլմեր ուժեղ կանանց մասինՏարեթիվ: 2014
Ժանր: Դրամա
IMDb 7.5 / КиноПоиск.ru 7.5

Ֆիլմի առաջին իսկ կադրերից դիտողը դառնում է այս ընտանիքի կյանքի մասնակիցը՝ ասես բանալու անցքից դիտելով ընտանիքի ներսում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները: Էլիսը համառորեն պայքարում է Ալցգեյմերի հիվանդության դեմ և ուժի ու տոկունության հրաշալի օրինակ է ծառայում:

Այս ուժեղ կերպարին պարզապես հրաշալի է մարմնավորել Ջուլիանա Մուրը, և դերի համար արժանիորեն ստացել է Օսկար մրցանակ Լավագույն Կանացի Դեր անվանակարգում:

ԵՂԻՍԱԲԵԹ

Елизавета/ Elizabeth

ֆիլմեր ուժեղ կանանց մասինՏարեթիվ: 1998
Ժանր: Դրամա, կենսագրություն, պատմություն
IMDb 7.5 / КиноПоиск.ru 7.7

Շատ գեղեցիկ ու տպավորիչ ֆիլմ այն մասին, թե որքան դժվար է լինել թագուհի: Եղիսաբեթ 1-ինը կին է, ով չի պատկանում ինքն իրեն անգամ մեկ րոպեով: Նա զրկված է կյանքի ամենապարզ ուրախություններից: Այս կերպարին հրաշալի մարմնավորել է Քեյթ Բլանշեթը: Մենք տեսնում ենք ուժեղ, կամային մի կնոջ, ում շնորհիվ սկսվել է Անգլիայի Ոսկե դարը:

Ֆիլմի հրաշալի սյուժեի մեջ կա ամեն ինչ, որ ստիպի ձեզ գամվել էկրանին և մեծագույն հետաքրքրությամբ հետևել կրքի, դավաճանության, արկածների այս շղթային, դերասանների հրաշալի խաղին ու շքեղ տեսարաններին:

ԳԵՅՇԱՅԻ ՀՈՒՇԵՐԸ

Мемуары гейши/ Memoirs of a Geisha

ֆիլմեր ուժեղ կանանց մասինՏարեթիվ: 2005
Ժանր: Դրամա, մելոդրամա
IMDb 7.3 / КиноПоиск.ru 8

Սա պատմություն է այն մասին, թե որքան կարևոր է նկատել պոտենցիալը ինքդ քո մեջ, զարգացնել այն քայլ առ քայլ, մաս առ մաս և ոչ մի դեպքում կանգ չառնել դժվարությունների առջև: Եթե կա կարևոր նպատակ, որով դուք ապրում եք, ապա դրան հնարավոր է հասնել՝ անկախ ամեն ինչից:

Այն մասին, թե ինչպես մոխրագույն մկնիկից վերածվել իրական գեղեցկուհու, ինչպես գրավել տղամարդկանց ուշադրությունը, ինչպես կարողանալ հաղթահարել մրցակիցների նախանձն ու առաջացրած խոչընդոտները, պատմում է այս գրավիչ ու շատ հետաքրքիր ֆիլմը:

ՖՐԻԴԱ

Фрида/ Frida

ֆիլմեր ուժեղ կանանց մասինՏարեթիվ: 2002
Ժանր: Դրամա, մելոդրամա, կենսագրություն
IMDb 7.4 / КиноПоиск.ru 7.9

Շատ վառ մի ֆիլմ վառ կնոջ մասին: Կին, ով ըմբոստ հոգի ունի, անկոտրում ուժ և էներգիա, որ դուրս է հորդում իր միջից: Ֆրիդան 20 տարեկան էր, երբ ամուսնացավ Մեքսիկայի ամենահայտնի նկարչի՝ Դիեգո Ռիվերայի հետ, ով արդեն երիտասարդ չէր, հարուստ էր և այլասեռված: Այս ֆիլմը պատմում է Ֆրիդայի մասին ոչ միայն իբրև նկարչուհի, այլև կին, ում համար առաջին տեղում սերն ու ընտանիքն են:

ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՓՈՔՐԻԿԸ

Малышка на миллион / Million Dollar Baby

ֆիլմեր ուժեղ կանանց մասինՏարեթիվ: 2004
Ժանր: Դրամա, սպորտ
IMDb 8.1 / КиноПоиск.ru 8.1

Բռնցքամարտի մարզիչ Ֆրենկ Դանի կյանքն ամբողջությամբ փոխվում է, երբ նրա մոտ գալիս է մարզվելու 30-ամյա մատուցողուհի Մեգին: Մշտապես աշխարհի հետ պայքարի մեջ լինելով՝ Մեգին իր մեջ զարգացրել է ոգու ամրություն ու հաղթելու կամք: Բայց ամենից շատ նա ցանկանում է, որ իրեն հավատան:

Ֆիլմն արժանացել է Օսկարի մի քանի մրցանակի՝ Լավագույն ռեժիսոր, Լավագույն ֆիլմ և Լավագույն դերասանուհի անվանակարգերում (դերակատար՝ Հիլարի Սուենկ):

ՍԱՏԱՆԱՆ ՊՐԱԴԱ Է ԿՐՈՒՄ

Дьявол носит Prada/ The Devil Wears Prada

ֆիլմեր ուժեղ կանանց մասինՏարեթիվ: 2006
Ժանր: Դրամա, մելոդրամա, կատակերգություն
IMDb 6.8 / КиноПоиск.ru 7.5

Անդրեան գավառական աղջիկ է, ով երազում է լրագրող դառնալու մասին։ Համալսարանն ավարտելուց հետո նրան վստահում են նորաձևության ամենախոշոր ամսագրերից մեկի՝ «Runway»-ի խմբագիր Միրանդա Փրիսթլիի օգնականի պաշտոնը։ Սա այն էր, ինչի մասին Անդրեան միայն կարող էր երազել, բայց նա չէր էլ կարող պատկերացնել, որ այս աշխարհը որքան գեղեցիկ է, այնքան էլ դաժան է: Բավական է՝ անգամ չնչին մի սխալ, և այստեղ մեծագույն հաճույքով քեզ ցած կգլորեն ցանկացած բարձունքից:

Ֆիլմը պարզապես հրաշալի է՝ թեթև, գրավիչ, առանց ավելորդությունների: Անշուշտ այս ամենի մեջ շատ մեծ է գլխավոր դերակատարներ Էնն Հեթուեյի և Մերիլ Սթրիփի դերը:

In this article


Join the Conversation