ՈԳԵՇՆՉՈՂ ՖԻԼՄԵՐ, ՈՐՈՆՔ ՀԻՄՆՎԱԾ ԵՆ ԻՐԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ՎՐԱ

Իրական փաստերի վրա հիմնված ֆիլմերն ունեն առնվազն երկու առավելություն: Նախ դրանք հնարավորություն են տալիս հայտնի մարդկանց մասին նոր բացահայտումներ անել, տեսնել նրանց այլ անկյունից, տեսնել նրանց ուրախություններն ու դժբախտությունները:

16767
Ֆիլմեր, որոնք հիմնված են իրական փաստերի վրա

Երկրորդ՝ դրանք ևս մեկ անգամ փաստում են, որ կյանքում ոչ մի անհնարին բան չկա: Ամենակարևորը սեփական երազանքներին հավատալը և ամեն օր, անկախ խոչընդոտներից, դրանց ուղղությամբ շարժվելն է:

Ներկայացնում ենք ձեզ 12 ոգեշնչող ֆիլմեր, որոնք պատմում են իրական պատմություններ իրական մարդկանց մասին:

ՓՐԿԵԼ ՊԱՐՈՆ ԲԵՆՔՍԻՆ

Спасти Мистера Бэнкса / Saving Mr.Banks

Ֆիլմեր, որոնք հիմնված են իրական փաստերի վրաՏարեթիվ: 2013
Ժանր: Դրամա, կենսագրություն, պատմություն
IMDb 7.5 / КиноПоиск.ru 7.7

Այս ֆիլմը Ուոլտ Դիսնեյի և «Մերի Փոփինս» գրքի հեղինակի՝ Պամելա Թրևորսի բարդ փոխհարաբերությունների մասին է: Դիսնեյը խոստացել էր իր աղջիկներին ֆիլմ նկարահանել նրանց սիրելի գրքի հիման վրա, բայց չէր էլ կարող պատկերացնել, որ այդ գաղափարի իրականացման համար իրենից կպահանջվի գրեթե 20 տարի: Այս կինոժապավենը բացահայտում է երկու հանրահայտ մարդկանց բոլորովին նոր տեսանկյունից, ներկայացնում է նրանց անցյալի գաղտնիքները: Ֆիլմը նաև ստացված է դերասանական հրաշալի խաղի շնորհիվ, քանի որ գլխավոր դերերում են Թոմ Հենքսն ու Էմմա Թոմփսոնը:

ՀԵՐՑՈԳՈՒՀԻՆ

Герцогиня / The Duchess

Ֆիլմեր, որոնք հիմնված են իրական փաստերի վրաՏարեթիվ: 2008
Ժանր: Դրամա, մելոդրամա, կենսագրություն, պատմություն
IMDb 6.9 / КиноПоиск.ru 7.5

Ֆիլմը պատմում է Դևոնշիրյան հայտնի դքսուհու բարդ ճակատագրի մասին, ով երիտասարդ տարիքում ստիպված էր համաձայնել հաշվենկատ ամուսնության: Ամուսնությունը նրան բերեց փառք, հարստություն և ճանաչում, բայց չտվեց ամենագլխավորը՝ սեր: Սակայն այս քաջ աղջիկը որոշում է մարտահրավեր նետել բարձր հասարակության մեջ ընդունված օրենքներին և սիրավեպ է սկսում Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ Չարլզ Գրեյի հետ:

ԲՌՆԻՐ ԻՆՁ, ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ

Поймай меня, если сможешь / Catch me, if you can

Ֆիլմեր, որոնք հիմնված են իրական փաստերի վրաՏարեթիվ: 2002
Ժանր: Դրամա, կենսագրություն, կրիմինալ
IMDb 8 / КиноПоиск.ru 8.5

Ֆրենկ Աբիգնեյլը ԱՄՆ-ի պատմության մեջ ամենալեգենդար ու անկասելի խաբեբաներից մեկն էր: Երբ Ֆրենկն ընդամենը 21 տարեկան էր, արդեն հասցրել էր աշխատել իբրև բժիշկ, փաստաբան, օդաչու ու հաջողացրել էր աշխատել միլիոնավոր դոլարներ: Ֆրենկը հեշտությամբ կեղծում էր միլիոնավոր դոլարներ արժեցող չեկերը, գաղտնի ծառայությունների աշխատակիցներին քթից բռնած ման էր տալիս բավական երկար ժամանակ, բայց միշտ էլ գալիս է մի օր, երբ ստիպված ես լինում պատասխան տալ քո արարքների համար: Ֆիլմի ռեժիսորը Սթիվեն Սփիլբերգն է, իսկ գլխավոր դերակատարներն են անկրկնելի Լեոնարդո Դի Կապրիոն ու Թոմ Հենքսը:

ՆՈՔԴԱՈՒՆ

Нокдаун / Cinderella Man

Ֆիլմեր, որոնք հիմնված են իրական փաստերի վրաՏարեթիվ: 2005
Ժանր: Դրամա, կենսագրություն, սպորտ
IMDb 8 / КиноПоиск.ru 8.2

Ծանր քաշային ըմբշամարտիկ Ջիմ Բրեդդոքը ստիպված էր թողնել սպորտը մեկը մյուսին հաջորդող պարտությունների և առողջության հետ ունեցած խնդիրների պատճառով: Սակայն ԱՄՆ-ում 1929 թվականին սկսված Մեծ ճգնաժամը ստիպում է Ջիմին վերադառնալ ռինգ՝ ընտանիքի հոգսը հոգալու համար: Երբեմնի հաջողակ մարզիկին այսօր այլևս ոչ ոք չի հավատում, բայց ի զարմանս բոլորի՝ Ջիմը սկսում է հաղթել մենամարտ մենամարտի հետևից:

ՌԵՅ

Рэй / Ray

Ֆիլմեր, որոնք հիմնված են իրական փաստերի վրաՏարեթիվ: 2004
Ժանր: Դրամա, կենսագրություն, երաժշտություն
IMDb 7.7 / КиноПоиск.ru 8.1

Ամերիկացի հանրահայտ երգիչ Ռեյ Չարլզի կյանքի՝ թռիչքների ու անկումների պատմությունն է այս ֆիլմը՝ աղքատ մանկություն, կուրություն, ռասիզմ, պայքար թմրանյութերից կախվածության դեմ և այլն: Սակայն Ռեյը կարողանում է հաղթահարել այդ ամենն ու հավիտյան գրանցել իր անունը համաշխարհային երաժշտության պատմության մեջ:

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳՐՈՂՆԵՐԸ

Писатели свободы / Freedom Writers

Ֆիլմեր, որոնք հիմնված են իրական փաստերի վրաՏարեթիվ: 2006
Ժանր: Դրամա, կենսագրություն, կրիմինալ
IMDb 7.5 / КиноПоиск.ru 8

Սա ամերիկյան դպրոցներից մեկի մի դասարանի պատմություն է, որ գտնվում էր սևամորթների գետտոյում: Երիտասարդ ուսուցչուհին, փորձելով երեխաների մեջ սեր սերմանել գրականության ու լեզվի հանդեպ, որոշում է նրանց ներշնչել հավատ մեծ հաջողությունների ու լավ կյանքի հասնելու համար:

ՋԵՅՆ ՕՍԹԻՆ

Джейн Остин / Becoming Jane

Ֆիլմեր, որոնք հիմնված են իրական փաստերի վրաՏարեթիվ: 2006
Ժանր: Դրամա, մելոդրամա, կենսագրություն
IMDb 7.1 / КиноПоиск.ru 7.9

Այս ֆիլմը ամերիկացի գրող Ջեյն Օսթինի և Թոմաս Լեֆրոյի գեղեցիկ ու հուզիչ սիրո պատմությունն է: Երիտասարդ Ջեյնը ստիպված է ամուսնանալ հաշվարկով, սակայն նրա սիրտը փնտրում է իրական զգացմունքներ:

ԱՆՑՆԵԼ ԵԶՐԱԳԻԾԸ

Переступить черту / Walk the Line

Ֆիլմեր, որոնք հիմնված են իրական փաստերի վրաՏարեթիվ: 2005
Ժանր: Դրամա, մելոդրամա, կենսագրություն, երաժշտություն
IMDb 7.9 / КиноПоиск.ru 7.8

Այս կենսագրական ժապավենը քանթրի հանրահայտ երգիչ Ջոննի Քեշի և նրա երկրորդ կնոջ՝ Ջուն Քարթերի մասին է: Չնայած բազմաթիվ ստեղծագործական խնդիրներին և ալկոհոլի հանդեպ Ջոննիի ունեցած հակմանը՝ այս զույգը կարողացավ պահպանել սերն ու փոխադարձ հավատարմությունը մինչև խոր ծերություն:

7 ՏԱՐԻ ՏԻԲԵԹՈՒՄ

Семь лет в Тибете / Seven Years in Tibet

Ֆիլմեր, որոնք հիմնված են իրական փաստերի վրաՏարեթիվ: 1997
Ժանր: Դրամա, կենսագրություն, պատմություն, արկածային
IMDb 7 / КиноПоиск.ru 7.8

Ֆիլմը պատմում է գերմանացի ճանապարհորդ-լեռնագնացի և երիտասարդ Դալայ Լամայի անհավանական ընկերության մասին: Դեպքերի տարօրինակ ընթացքի բերումով Ռեյխի սպա Հենրիխ Հարրերը հայտնվում է Տիբեթում՝ Լխաս կոչվող խորհրդավոր քաղաքում: Այստեղ նա անցկացնելու է 7 տարի, որոնք ամբողջությամբ շրջելու են իր կյանքը:

ՄԻՍՍ ՓՈԹԵՐ

Мисс Поттер / Miss Potter

Ֆիլմեր, որոնք հիմնված են իրական փաստերի վրաՏարեթիվ: 2006
Ժանր: Դրամա, մելոդրամա, կենսագրություն
IMDb 7 / КиноПоиск.ru 7.3

«Միսս Փոթեր» ֆիլմը անգլիացի մանկագիր Բեատրիս Փոթերի մասին է, ով չի վախեցել և դեմ է գնացել իր ընտանիքին ու հասարակությանը: Նա դրսևորել է այնպիսի համարձակություն ու վճռականություն, որը բնորոշ չէր ժամանակի կանանց և ստեղծագործելու իր ցանկությունը գերադասել է ամուսնությունից:

ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Мечты сбываются / One Chance

Ֆիլմեր, որոնք հիմնված են իրական փաստերի վրաՏարեթիվ: 2013
Ժանր: Դրամա, մելոդրամա, կատակերգություն, կենսագրություն
IMDb 6.8 / КиноПоиск.ru 7

Անհավանական ու հուզիչ պատմություն բրիտանացի մի տղայի մասին, ով մանկությունից երազում էր օպերային երգիչ դառնալու մասին: Սակայն իր երազանքը նրան հաջողվեց իրականություն դարձնել միայն շատ տարիներ անց, երբ նա հայտ ներկայացրեց «Բրիտանիան փնտրում է տաղանդներ» մրցույթին մասնակցելու համար:

ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԿՈՂՄԸ

Невидимая сторона / The Blind Side

Ֆիլմեր, որոնք հիմնված են իրական փաստերի վրաՏարեթիվ: 2009
Ժանր: Դրամա, կենսագրություն, սպորտ
IMDb 7.7 / КиноПоиск.ru 8.2

Հրաշալի ֆիլմ ուժեղ կնոջ մասին, ով իր տանն ապաստան է տալիս անտուն, բայց շատ հմայիչ սևամորթ մի տղայի՝ Մայքլ Օեր անունով: Իմաստուն ու արդարամիտ այս կինը կարողանում է տղայի մեջ հավատ սերմանել սեփական ուժերի, ցանկությունների ու ձգտումների հանդեպ: Հենց այդ կնոջ շնորհիվ է Մայքլը սկսում իր ճանապարհը դեպի հաջողություն և դառնում հայտնի և ուժեղ մարզիկ:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին