ԻՍԿ ՁԵԶ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈ՞ՒՄ Է ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Gallup հետազոտական ընկերության կողմից պատրաստված այս մինի թեստը կօգնի ձեզ շատ արագ հասկանալ՝ արդյոք դուք աշխատում եք ձեր երազանքի ընկերությունում, թե ոչ:

6753
ԻՍԿ ՁԵԶ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈ՞ՒՄ Է ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Եթե հարցերի մեծ մասին դուք պատասխանում եք «այո», ապա նշանակում է՝ դուք ընտրել եք ճիշտ աշխատանք և ճիշտ աշխատատեղ ձեզ համար: Իսկ եթե ձեր պատասխանների մեջ գերակշռում է «ոչ»-ը, ապա գուցե եկե՞լ է փոփոխությունների, այդ թվում և աշխատանքը փոխելու ժամանակը: Ահա և այն հարցերը, որոնք պետք է տաք ինքներդ ձեզ:

  1. Ես գիտեմ, թե ինչ են ակնկալում ինձնից իմ աշխատավայրում:
  2. Ես ունեմ անհրաժեշտ բոլոր նյութերն ու սարքավորումները իմ աշխատանքը, ինչպես հարկն է, անելու համար:
  3. Աշխատավայրում ես ունեմ հնարավորություն ամեն օր անելու այն լավագույնը, որին ընդունակ եմ:
  4. Վերջին 7 օրվա ընթացքում ինձ խրախուսել կամ շնորհակալություն են հայտնել լավ արված գործի համար:
  5. Ես ունեմ զգացողություն, որ իմ ղեկավարը կամ աշխատակազմից ինչ-որ մեկը հոգ է տանում իմ մասին ոչ միայն որպես աշխատողի, այլ նաև որպես մարդու:
  6. Իմ աշխատավայրում կա մարդ, ով ոգեշնչում է ինձ և իմ մեջ անընդհատ աճելու ցանկություն է արթնացնում:
  7. Ես կարծում եմ, որ աշխատավայրում իմ կարծիքի հետ հաշվի են նստում:
  8. Մեր ընկերության առաքելությունն ու նպատակները ստիպում են ինձ մտածել, որ իմ աշխատանքը կարևոր է:
  9. Իմ աշխատակիցները հակված են մշտապես որակյալ աշխատանք անելու:
  10. Իմ լավագույն ընկերն աշխատում է ինձ հետ միասին:
  11. Վերջին 6 ամսվա ընթացքում աշխատավայրում ինչ-որ մեկն ասել է ինձ, որ ես առաջընթաց եմ գրանցել:
  12. Այս տարվա ընթացքում ես աշխատավայրում նոր բան սովորելու և աճելու հնարավորություն եմ ունեցել:

Այն մասին, թե ինչպես կարող եք գտնել ձեր երազանքի աշխատանքը, կարդացեք այստեղ:

Ըստ Մարկուս Բեքինգհեմի և Կուրտ Քոֆմանի
«Նախևառաջ խախտեք բոլոր կանոնները» գրքի

In this article


Join the Conversation