5 ՏԱՐԲԵՐԱԿ ԻՆՔՆԵՐԴ ՁԵՐ ՄԵՋ ՆԵՐԴՐՈՒՄ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Կարևոր խորհուրդներ այն մասին, թե ինչպես սովորել ժամանակ և գումար ներդնել ինքներդ ձեր մեջ, և այն մասին, թե ինչու է դա այդքան կարևոր:

7881
Ինչպես ներդրում անել ինքդ քո մեջ

Ուորրեն Բաֆֆեթի Berkshire Hathaway ընկերության տնօրեն Չարլի Մանգերը մի անգամ ասել է. «Ուորրեն Բաֆֆեթը հիմա մի քանի անգամ ավելի լավ ներդրող է, քան այն ժամանակ, երբ ես ծանոթացա նրա հետ: Այնպես, ինչպես և ես: Դրա գաղտնիքն այն է, որ պետք է սովորել օրական 24 ժամ և շաբաթական 7 օր, այլ ոչ թե մտածել, թե հաջողությունը կգա ինքն իրեն»:

Ուորեն Բաֆֆեթը՝ այս աներևակայելիորեն հարուստ և խելացի ծերունին կարողանում է խոսել այնքան հետաքրքիր ու տպավորիչ, որ նրան լսելով ուզում ես անգիր հիշել նրա մտքերը: Թվում է՝ նա վատ բան խորհուրդ տալ չի կարող: Այն խորհուրդները, որոնք նա տալիս է ներդրումների ու ֆինանսների թեմաներից դուրս, չափազանց պարզ են և գործնականորեն օգտակար: Այն, ինչ նա ասում է, արդեն իսկ հայտնի ճշմարտություն է, բայց նման կենսափորձով ու մեծ ձեքռբերումներով մարդու շուրթերից հնչելով՝ այդ խորհուրդները շատ ավելի մեծ կշիռ են ձեռք բերում:

«Ամենաարժեքավոր ակտիվը, որը դուք ունեք, դուք ինքներդ եք: Այն ամենը, ինչը բարելավում է ձեր տաղանդները և կարողությունները, պարզապես անհրաժեշտ է անել»,- ասում է Ուոորեն Բաֆֆեթը: Եվ ուրեմն ինչ ներդրում անել ինքներս մեր մեջ և ինչպես դա անել:

ԿԱԶՄԵՔ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Նախ որոշեք, թե ինչ եք ուզում սովորել, ինչ հմտություններ զարգացնել, ինչպիսի գրականություն կարդալ և այլն: Շաբաթվա կտրվածքով ունեցեք ժամեր ընթերցանության համար, ժամեր օտար լեզու սովորելու համար և այլն: Եթե այս ամենի հետ մեկտեղ օգտվեք նաև ժամանակի կառավարման հավելվածներից, որոնք ձեզ կհիշեցնեն այդ գործերի մասին, պարզապես հրաշալի կլինի:

ՇՐՋԱՊԱՏԵՔ ՁԵԶ ԽԵԼԱՑԻ ՈՒ ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ

Այդ հանգամանքի պատճառով դուք ձեզ գուցե երբեմն այնքան էլ լավ չզգաք, քանի որ ոչ միշտ է հաճելի, երբ շրջապատում ավելի շատ բանի են հասել, քան դու ինքդ: Բայց երկարաժամկետ կտրվածքով այդ ամենը փոխհատուցվում է: Այլ մարդկանց փորձը ձեզ հնարավորություն է տալիս աճելու, զարգանալու նույնիսկ այն ժամանակ, երբ դուք պարզապես զրուցում եք ինչ-որ բանի մասին:

ԲԱՐԵԼԱՎԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Որևէ նոր բան սովորել կարելի է 3 աղբյուրից՝ սեփական փորձից, տեղեկատվության հետ աշխատելուց և այլ մարդկանց փորձից: Հետևաբար, որպեսզի կարողանաք շփվել հաջողակ մարդկանց հետ և յուրացնեք նրանց փորձը, դուք պետք է կարողանաք առաջարկել ինչ-որ բան դրա փոխարեն: Առնվազն դա պետք է լինեն լավ հաղորդակցական հմտությունները:

Ձեր զրուցակցի համար պետք է հաճելի լինի ձեզ հետ զրուցելը: Ձեր մասնագիտությունը կարևոր չէ: Ցանկացած մարդ պետք է կարողանա գրագետ և գեղեցիկ շփվել:

ՄԻ ՎԱԽԵՑԵՔ ԳՈՒՄԱՐ ԾԱԽՍԵԼ

Վերջին շրջանում մարդիկ ավելի ու ավելի են գիտակցում սեփական զարգացման համար գումար ծախսելու անհրաժեշտությունը, հասկանում են, թե որքան կարևոր են թրեյնինգները, կուրսերը, ուղևորությունները, որոնք հնարավորություն են տալիս զարգացնել մասնագիտական կարողությունները:

Ուորրեն Բաֆֆեթը խորհուրդ է տալիս ձեր ստացած եկամտի 10%-ը ներդնել ձեր ինքնակրթության մեջ: Իսկ կլինեն դա գրքեր, կուրսեր, թե գործնական ուղևորություններ, որոշեք ինքներդ:

ԶԱՐԳԱՑԵՔ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ

Երբ աշխատանքը զբաղեցնում է օրվա մեծ մասը, անշուշտ, այնքան էլ հեշտ չէ մեկ ուրիշ բանով զբաղվելը: Բայց իրականում կա մի հետաքրքիր գաղտնիք: Երբ դուք հայտնաբերում եք ձեզ համար իսկապես հետաքրքիր մի ոլորտ, ապա զարմանքով պարզում եք ձեզ համար, որ կարողանում եք ամեն օր ժամանակ գտնել այդ զբաղմունքի համար:

Գուցե պետք լինի քնել 1 ժամ ավելի քիչ կամ օգտագործել ճաշի ընդմիջումը դրա համար, բայց եթե այդ գործն իսկապես ձեզ հետաքրքրում է և ոգևորում, ապա ժամանակն ինքն իրեն կհայտնի, անգամ եթե նախկինում այն չէր բավականացնում շատ ու շատ այլ բաների համար:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին