15 ՓԱՍՏ ԻՍԼԱՆԴԻԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15 փաստ, որոնց մասին իմանալով՝ դուք ավելի լավ կճանաչեք Իսլանդիան ու նրա յուրօրինակ բնակիչներին: Եվ ավելի քան հավանական է, որ ձեզ մոտ էլ Իսլանդիան տեսնելու ցանկություն կառաջանա, ինչպես մեր դեպքում:

11023

Սառցե երկիր Իսլանդիան առանձնահատուկ է ոչ միայն իր հրաշագեղ բնությամբ՝ հրաբուխներով, գեյզերներով, սառցադաշտերով ու ջրվեժներով, այլև իր հասարակական ենթակառուցվածքներով, զարմանալի բնակիչներով, որոնք առ այսօր հավատում են էլֆերին ու տրոլներին, և անգամ նախագահով, որի հեռախոսահամարը կարելի է գտնել յուրաքանչյուր հեռախոսագրքի մեջ:

Օլաֆուր Ռագնար Գրիմսան՝ Իսլանդիայի նախագահը

Օլաֆուր Ռագնար Գրիմսանը՝ Իսլանդիայի նախագահը

1. Այս կղզի-պետությունը երկրագնդի ամենաուշ բնակեցված տարածքներից մեկն է: Այստեղ մարդիկ բնակություն են հաստատել միայն 9-րդ դարից սկսած: Իսլանդիայի յուրաքանչյուր բնակիչ այսօր էլ կարող է հետևել իր տոհմի պատմությանը՝ ամենաառաջին բնակիչներից սկսած: Այդ նպատակով Իսլանդիայում հատուկ կայք է գործում – Íslendingabók.is.

2. Իսլանդացիները երկրագնդի ամենաերկարակյաց մարդկանցից են: Կանանց կյանքի միջին տևողությունը 81,3 տարի է, տղամարդկանցը՝ 76,4: Տարիներ շարունակ Իսլանդիան մտնում է կյանքի բարձր մակարդակով երկրների թոփ տասնյակի մեջ:

Iceland

3. Իսլանդիան այն եզակի երկրներից է, որտեղ չկա երկաթուղի:

4. Իսկ ահա փոքրիկ Ռեյկյավիկ քաղաքը երկրագնդի ամենահյուսիսային մայրաքաղաքն է:

Iceland4

5. Իսլանդիայում փաստացի գոյություն չունեն ազգանուններ: Կա միայն մեկ-երկու ազգանուն, որոնք ներթափանցել են Դանիայից: Ազգանուններն այստեղ փոխարինված են հայրանուններով և «դոտտիր»՝ դուստր, կամ «սան»՝ որդի բառերով:

Iceland1

6. Անունները նույնպես սահմանափակ են: Երկրում գոյություն ունի հատուկ անվանացանկ, որոնցից ծնողները կարող են ընտրել անուն երեխայի համար: Ավելի յուրօրինակ անվամբ երեխային կոչելու համար հարկավոր է հատուկ թույլտվություն ստանալ իշխանություններից:

Iceland6

7. Իսլանդիայի բնակչության մեծամասնությունը հավատում է էլֆերին և տրոլներին: Որոշ ճանապարհների վրա անգամ կարելի է հանդիպել շրջանցման նշանների այն հատվածներում, որտեղ, ըստ հավատալիքների, բնակվում են էլֆեր և այլ հեքիաթային արարածներ:

Iceland5

Իսլանդիայում գործում է նաև օրենք, ըստ որի՝ շինարարություն սկսելուց առաջ տարածքը պետք է ստուգել և համոզվել, որ այդտեղ էլֆերի տներ չկան: Իսլանդացիները հավատում են նաև տրոլներին. ասում են, որ օրվա մութ ժամերին դուրս գալն ապահով չէ, որովհետև այդ ժամանակ արթնանում են տրոլները: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա: Ասում են՝ տրոլներն ուտում են միայն վատ մարդկանց:

Iceland10

8. Իսլանդիայում բնական ռեսուրներն այնքան շատ են, որ կհերիքեին անգամ ողջ Եվրոպային, միայն թե դրանց բեռնափոխադրումը չափազանց դժվար է ու թանկ: Բանն այն է, որ Իսլանդիա կղզին գտնվում է մայրցամաքից 1000 կմ հեռավորության վրա:

Iceland's Dramatic South

9. Իսլանդիայում ջուրն այնքան մաքուր է, որ խոհանոցային ծորակից հոսում է՝ առանց նախնական ֆիլտրացիայի ու մաքրման:

Iceland2

10. Իսլանդիայում շատ են գեյզերներն ու տաք աղբյուրները, և հենց դրանց ջրերն ու գոլորշին են օգտագործվում բնակարանների, ջերմոցների ջեռուցման համար: Դրանք անմիջապես մուտք են գործում բնակարաններ, և արհեստական ջեռուցման կարիք առհասարակ չի զգացվում:

Iceland3

11. Շնորհիվ այն բանի, որ իսլանդացիներիը թույլ չեն տալիս օտար լեզուներից ներթափանցումներ իսլանդերենի մեջ՝ նրանց լեզուն գրեթե չի փոփոխվել վերջին 1000 տարվա ընթացքում: Յուրաքանչյուր իսլանդացի կարող է ազատորեն ընթերցել Աստվածաշունչը, որը հրատարակվել 1500-ական թվականների սկզբին:

1412610824449_wps_17_Official_Icelandic_PoliceIceland police

12 Իսլանդիան վստահ է իր անվտանգության հարցում: Այստեղ չկա բանակ, ծովային կամ օդային ուժեր, կան միայն ափային պահակախմբեր: Իսկ եթե ինչ-որ մի իսլանդացի չափից շատ է ցանկանում ծառայել բանակում, կարող է գնալ և անդամագրվել Նորվեգիայի զինված ուժերին: Այսպիսին է երկու երկրների միջև համաձայնությունը:

13. Ոստիկանները Իսլանդիայում զենք չեն կրում: Իսկ նրանց Instagram-ն ահա այսպիսի տեսք ունի:

iceland-police iceland-police-1

14. Իսլանդացիները շատ են սիրում ալկոհոլ, բայց մինչև 1989 թվականը այստեղ արգելված էր գարեջրի օգտագործումը: Մայիսի 1-ը նշվում է որպես այդ արգելքի վերացման օր և նշվում է, իհարկե, մի լավ հարբելով:

Iceland12

15. Իսլանդացիները շատ են սիրում մեքենաներ: Մեքենա ունի յուրաքանչյուր իսլանդացի: Երկրում մեքենաների քանակն անգամ գերազանցում է երթևեկության իրավունք ունեցող մարդկանց թիվը: Հասարակական տրանսպորտից այստեղ գրեթե չեն օգտվում: Եթե ավտոբուսում իսլանդացու տեսնեք, ապա ամենայն հավանականությամբ նրան զրկել են երթևեկության իրավունքից: Բացի այդ, իսլանդացիները երազկոտ են, սիրում են միայնակ երթևեկել մեքենայով ու շրջել լավային սարավանդներով: Ասում են, եթե մեքենայի մեջ 3-ից ավելի մարդ կա, ապա նրանք անպայման զբոսաշրջիկներ են:

Iceland11

In this article


Join the Conversation