Եթե ծանոթներից մեկը հայտարարում է, որ չինարեն կամ ճապոներեն է սովորում, դա միանշանակ զարմանք ու հիացմունք է առաջ բերում: Բացի այդ, այդպիսի լեզուներին տիրապետելը հաճախ նաև դուռ է բացում աննախադեպ հնարավորությունների համար:
Եթե ձեզ էլ են հետաքրքրում արևելյան լեզուները, առաջարկում ենք աչքի անցկացնել այս 18 կայքերը, որոնք ձեզ կօգնեն ինքնուրույն սովորել արաբերեն, չինարեն և ճապոներեն լեզուները:
ԱՐԱԲԵՐԵՆ
ԶՐՈՅԻՑ ՍԿՍՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եթե դուք դեռ չեք փորձել սովորել արաբերեն, կարող եք սկսել շվեդական Դալարնա համալսարանի կողմից պատրաստված վիդեոդասերից: Դասընթացի մեջ ներառված է 15 պարապմունք, որոնցից յուրաքանչյուրը տևում է 7-18 րոպե: Սկզբում մանրակրկիտ ներկայացվում ու բացատրվում է արաբական այբուբենը և գրության առանձնահատկությունները, իսկ հետո ներկայացվում են քերականական հիմնական կանոնները:
ԹՎԱՅԻՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս տարբերակը նրանց համար է, ովքեր դեռ վերջնականապես անցում չեն կատարել դեպի նոր տեխնոլոգիաներ և սիրում են ինչ-որ բան սովորել գրելով: Կայքում հրաշալի ձևով ներկայացվում է տառերի գրությունն ու արտասանությունը: Կան նաև բազմաթիվ օգտակար հղումներ ու տեղեկություններ: Տպագիր տառերը կարող եք ներբեռնել ահա այստեղից և փորձել գրել թղթի վրա:
ՊՈԴՔԱՍԹՆԵՐ iOS-Ի ՀԱՄԱՐ
Այս պոդքաստի անգամ ամենաառաջին դասերը խորհուրդ է տրվում լսել նրանց, ովքեր գոնե փոքր-ինչ փորձառություն արաբերեն լեզվում: 10 րոպե տևողությամբ դասերը վարում են երկու զվարճալի հաղորդավարներ, որոնց զրույցները բոլորովին նման չեն դասագրքային նյութերին: Նրանք կարող են խոսել դաջվածքների կամ, օրինակ, ճաղատացման խնդրի մասին:
Ar-ru – դասագրքեր, ինքնուսույցներ, սովորեցնող ծրագրեր, բառարաններ, աուդիո և վիդեոդասեր և այլն:
Hosgeldi – բառապաշարի համալրման «մարզիչ»:
Арабский язык – Խումբ «ВКонтакте» սոց.ցանցում, որտեղ կարելի է գտնել շատ օգտակար ռեսուրսներ և նյութեր արաբերեն սովորելու համար, այդ թվում և աուդիոդասեր ու տեսադասեր:
ՉԻՆԱՐԵՆ
ONE MINUTE MANDARIN
Radio Lingua Network ընկերության կողմից պատրաստված կարճ՝ 3-5 րոպե տևողությամբ պոդքասթներ անգլերեն լեզվով հատուկ նրանց համար, ովքեր ուզում են զրոյից չինարեն սովորել: Ամեն պոդքասթից կարող եք սովորել մի քանի օգտակար արտահայտություն, որոնք ձեզ շատ պետք կգան, եթե որոշեք այցելել Չինաստան: Դրանք կարող են լինել ողջույնի խոսքերից մինչև կենացներ:
ԴԱՍԵՐ ՍԵՐԺ ՄԵԼՆԻԿԻՑ
Նրանք, ովքեր առաջին հերթին ուզում են սովորել խոսակցական չինարեն, կարող են փորձել լսել Սերժ Մելնիկի դասերը: Նա ճանաչված ու սիրված է հազարավոր օգտատերերի կողմից, ովքեր հաճույքով օգտվում են նրա պատրաստած դասերից (դրանց թիվն արդեն 250-ից ավելի է): Դասերը կարելի է ներբեռնել նաև կայքից՝ գրանցվելուց հետո:
ԹՎԱՅԻՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չինարեն լեզուն անհնար է սովորել առանց դրա գրության առանձնահատկությունները հասկանալու ու յուրացնելու: Շատ կարևոր է, թե ինչպես կդրվի հիմքը: Սկզբի համար կարող եք դիտել այս տեսադասերը: Որոշ հիերոգլիֆների պատկերումը կարող եք սովորել այս վիդեոպոդքասթի մեջ կամ Chtsai կայքում: Իսկ ահա ինքնուրույն կարող եք հիերոգլիֆներ գրել Arch Chinese– օգնությամբ:
Kitaist – քերականություն, բառարան, արտասանություն և շատ այլ բաներ:
Shibushi – բառապաշարի «մարզիչ», երկխոսություններ, քերականություն, հնչյունաբանություն, հիերոգլիֆներ, դասագրքեր, վարժություններ:
Китайский язык – խումբ «ВКонтакте» սոց.ցանցում, որտեղ կարող եք գտնել դասագրքեր և նյութեր չինարենի ուսումնասիրության համար, վիդեո և աուդիոդասեր:
ՃԱՊՈՆԵՐԵՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Այս դասընթացը ձայնագրված է հեռավոր 1984 թվականին: Տեսանյութերի հերոսը ներկայացնում է դասերը շատ արտիստիկ ձևով՝ նա մեկ շոգում է, մեկ մրսում, մեկ անձրևի տակ ընկնում: Անվճար դիտման համար հասանելի է 50 տեսանյութ, որոնք նախատեսված են ճապոներենի սկզբնական և միջին մակարդակի ուսումնասիրության համար:
ԴԱՆԴԱՂ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օտար լեզու սովորողներին դասախոսները հաճախ են խորհուրդ տալիս ռադիո լսել: Անշուշտ սկսնակների համար ճապոներեն ռադիո լսելը կարող է բավական դժվար թվալ: Այդ նպատակով Newsinslowjapanese կայքում կրթական նպատակներով տեղադրվում են նորություններ, որոնք հաղորդավարները կարդում են հատուկ դանդաղ տեմպով, իսկ յուրաքանչյուր նորության հետ տրամադրվում է փոքրիկ բացատրական բառարան:
ԽԱՂԵՐ
Toi Chest ընտրանու մեջ հավաքված են խաղային վարժություններ նրանց համար, ովքեր արդեն տիրապետում են ճապոներենի հիմքային մակարդակին: Իսկ նրանց համար, ովքեր ավելի խորությամբ են ուսումնասիրում ճապոներենը, գոյություն ունի «Ո՞վ է ուզում դառնալ ճապոներենի մասնագետ» խաղը: Այլ խաղեր ևս կարող եք գտնել ահա այստեղ:
Nihongo aikidoka – դասեր, թեստեր, տեքստեր, քերականություն, հավելվածներ, տեսանյութեր և այլն:
Krakozyabr – քերականություն, բառապաշար, տեքստեր, արտահայտություններ:
Японский язык – խումբ «ВКонтакте» սոց.ցանցում, որտեղ կարող եք գտնել դասագրքեր և նյութեր լեզվի ուսումնասիրության համար, վիդեո և աուդիոդասեր:
In this article
- ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- աշխարհի լեզուները
- արաբերեն
- արևելյան լեզուներ
- Արևելք
- ինչպես սովորել արաբերեն
- ինչպես սովորել արաբերեն լեզու
- ինչպես սովորել ճապոներեն
- ինչպես սովորել նոր լեզու
- ինչպես սովորել նոր լեզուներ
- ինչպես սովորել չինարեն
- լեզու
- լեզուներ
- լեզվակիր
- խոսակցական արաբերեն
- խոսակցական չինարեն
- կայքեր լեզուներ սովորելու համար
- կայքեր ճապոներեն սովորելու համար
- կայքեր չինարեն սովորելու համար
- ճապոներեն
- ճապոներենի ուսուցում
- Ճապոնիա
- շփում
- շփում ճապոներենով
- շփում չինարենով
- որտեղ սովորել ճապոներեն
- որտեղ սովորել չինարեն
- որտեղ սովորել օտար լեզու
- Չինաստան
- չինարեն
- չինարեն կուրսեր
- չինարեն օնլայն
- պոլիգլոտ
- սովորել չինարեն
- սովորել չինարեն օնլայն
- օտար լեզու
- օտար լեզուներ
- օտար լեզուներ օնլայն
- օտար լեզվի կուրսեր
- օտար լեզվի ուսուցում ուսուցում
Join the Conversation