ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԱՊԱԿԵ ԿԱՄՈՒՐՋԸ

Էքստրեմալ տուրիզմի սիրահարներն իրենց ճամփորդական քարտեզի վրա կարող են ևս մեկ նպատակակետ ավելացնել: Չինաստանում բացվել է ամենաերկար ապակյա կամուրջը և արդեն հասցրել է սարսափեցնել իր առաջին զբոսաշրջիկներին:

4306
աշխարհի ամենաերկար ապակյա կամուրջը

Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Հունան արվարձանում՝ Շինիժուայ ազգային պարկում, սարսափազդու փայտյա կախովի կամուրջը փոխարինվել է… ավելի սարսափազդու ապակյա կամրջով: Այսօր այն աշխարհի ամենաերկար կամուրջն է ապակյա հատակով՝ 300 մ երկարությամբ:  Կամուրջը գտնվում է երկրի մակերևույթից 180մ բարձրության վրա:

Բուդդայի լեռան երկու գագաթներն իրար միացնող կամուրջը այսուհետ բաց է զբոսաշրջիկների համար:

աշխարհի ամենաերկար ապակյա կամուրջը

Էքստրիմի,  ինչպես նաև էքստրեմալ սելֆիների սիրահարները մեծ ոգևորությամբ շտապում են այնտեղ. միայն թե հաղթահարել սեփական վախն ու կամրջի ողջ երկարությունը քչերին է հաջողվում:

աշխարհի ամենաերկար ապակյա կամուրջը Շատ այցելուներ անցնում են կամրջի վրայով բազրիքներից կամ իրենց ընկերներից կառչած, մյուսների ոտքերն էլ այնպես են թուլանում այդ սարսափազդու տեսարանից, որ միայն չորեքթաթ քայլել կամ սողալ են կարողանում:

աշխարհի ամենաերկար ապակյա կամուրջը

Իսկ թե ինչ են զգացել այս կամուրջը կառուցողները, միայն Բուդդան գիտի…

աշխարհի ամենաերկար ապակյա կամուրջը

In this article


Join the Conversation