Անգլերեն Ջենիֆերի հետ
400-ից ավելի վիդեոդասեր` Ջենիֆերից: Քերականություն, արտասանություն, թեսթեր, առաջադրանքներ: Վարժությունները կատարելու համար պետք է անգլերենի իմացության որոշակի մակարդակ, բայց վախենալու ոչինչ չկա: Այստեղ ամեն ինչ դասավորված է պարզից բարդ սկզբունքով:
Puzzle English
Puzzle English ալիքում ցուցադրված են ուսումնական նյութեր նույնանուն ուսումնական կայքից, որոնք կարելի է օգտագործել նաև առանձին: Հեղինակները բացատրում են տարբեր իդիոմաների կիրառությունը իրական իրավիճակներում՝ նշելով բոլոր բացառությունները: Օգտատերերին այս ալիքում գրավում են հետաքրքիր արտահայտությունների հավաքը ժամանակակից երգերից, հաղորդումներից և սերիալներից:
EngVid
Engvid-ը ամենաշատ վիդեոներ ունեցող ալիքներից է: Այս պահի դրությամբ այն ունի ավելի քան 900 վիդեո՝ տարբեր դասավանդողների ձայնային կրկնօրինակմամբ: Յուրաքանչյուրի տևողությունը 5–10 րոպե է և նվիրված է մեկ թեմայի՝ կապված ակտուալ նորությունների, իրավիճակների և հայտնի փաստերի հետ: Այստեղ շատ են նաև քերականական դասերը:
Անգլերեն հայտնի երգերով
Օգտակարը հաճելիի հետ: Յութուբյան այս ալիքի հեղինակը յուրաքանչյուր վիդեոյում բացատրում է հայտնի երգերի բառերը և այդ կերպ բացատրում լեզվական տարբեր մանրամասներ:
English շոու
«English շոու» նախագծի հեղինակները գործին մոտեցել են մեծ կրեատիվությամբ և հումորով: Առաջին հայացքից բարդ անգլերենի ուսուցումը նրանց օգնությամբ դառնում է թեթև և հաճելի: Հոլովակները պրոֆեսիոնալ հնչունավորված են, դասերից մեկն օրինակ անգլերեն է սովորեցնում Շերլոկ սերիալի օգնությամբ:
Speak English With Misterduncan
9 տարվա պատմություն ունեցող այս ալիքում շաբաթը մի քանի անգամ տեղադրվում են նոր վիդեոներ: Դրանք նկարահանում է անկանխատեսելի և ուրախ միստեր Դյունկան: Չնայած վիդեոներն ուղեկցվում են սուբտիտրերով, բայց դրանք հասկանալի կլինեն անգլերենի որոշակի գիտելիքներ ունեցողներին:
VOA Learning English
«Ամերիկայի ձայնի» ստուդիան ունի նաև արդյունավետ լեզվական կուրսեր: Յութուբյան ալիքում տեղադրված են հատուկ ադապտացված նորություններ: Կրթական շարքը կոչվում է Let’s Learn English: Ալիքը թարմացվում է ամեն օր:
BBC Learning English
BBC-ի վիդեոդասերը նախատեսված են անգլերենի միջին մակարդակ ունեցողների համար:Վիդեոների թեմաները բազմազան են՝ քերականություն, նորություններ, ճիշտ արտասանություն, երաժշտական տեսահոլովակներ, հարցազրույցներ: Նոր հոլովակներն ավելանում են ամեն օր, հետաքրքիրը բաց չթողնելու համար լավ կլինի գրանցվել:
Albert Kakhnovskiy
Յութուբյան այս ալիքը սկսնակների համար է: Ռուս-անգլերեն վիդեոզրուցարան, քերականական կանոններ՝ Ռայմոնդ Մյորֆիի գրքի հիման վրա: Ուսուցման ընթացքում օգտագործվում են քարտեր, որոնք ցուցադրում են տարբեր բառերի օգտագործումը բառակապակցություններում և նախադասություններում:
British Council | LearnEnglish
British Council-ի հիմնական դասերից բացի կան լրացուցիչ նյութեր, որոնք կարող են օգտագործվել ինքնուրույն ուսուցման համար: Հոլովակների տևողությունը չի գերազանցում մեկ րոպեն և նվիրված է ինչ-որ հստակ հարցի:
In this article
- ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- YouTube
- YouTube-ի մասին
- ամենալավ ֆիլմերը
- անգերենի ուսուցում
- անգլալեզու
- անգլերեն
- անգլերեն արտահայտություններ
- անգլերեն բառեր
- անգլերեն մուլտֆիլմեր
- անգլերեն սերիալ
- անգլերեն սերիալներ
- անգլերեն օնլայն
- անգլերեն ֆիլմեր
- արկածային ֆիլմ
- դիտել ֆիլմեր
- ինչ ֆիլմ դիտել
- ինչպես անվճար սովորել անգլերեն
- ինչպես ձևակերպել անգլերեն միտքը
- ինչպես ճիշտ խոսել անգլերեն
- ինչպես սկսել միտքը
- ինչպես սովորել անգլերեն
- ինչպես սովորել անգլերեն լեզու
- լավ ֆիլմեր
- լեզու
- լեզուներ
- լեզվակիր
- խոսակցական անգլերեն
- հետաքրքիր ֆիլմեր
- հետաքրքիր ֆիլմերի ցանկ
- որտեղ սովորել անգլերեն
- ռոմանտիկ ֆիլմ
- սերիալ
- սերիալ օնլայն
- սերիալներ
- սովորել անգլերեն
- սովորել անգլերեն ինքնուրույն
- սովորել անգլերեն օնլայն
- վիդեո
- տեսանյութ
- տեսանյութեր
- օտար լեզու
- օտար լեզուներ
- ֆիլմեր անգլերեն լեզվով
- ֆիլմեր բնագրով
- ֆիլմեր տիտրերով
- ֆիլմեր օնլայն
Join the Conversation