YOUTUBE-Ի ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ 10 ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐԸ. ՍՈՎՈՐԵՔ ՀԱՄԵՂ ՊԱՏՐԱՍՏԵԼ

Սա այն դեպքն է, երբ սարսափելի չէ անգլերեն չիմանալը։ Բաղադրատոմսերի մեծամասնությունն առանց թարգմանելու էլ է հասկանալի։

5009
խոհարարական ալիքներ

Rosanna Pansino

Բաժանորդների թիվը՝ 8 միլիոն

Դիտումների թիվը՝ 1 միլիարդ

Ռոզանա Պանսինոն դերասան և Յութուբի իսկական աստղ է։ Աղջիկն իր վիդեոբլոգում պատմում է, որ համեղ ուտելիքի և դրա պատրաստման հանդեպ սերը նրան տատիկն է սովորեցրել։ Ռոզաննայի ալիքում հանրահայտ հյուրեր կան, տորթերի և թխվածքների յուրահատուկ բաղադրատոմսեր են ներկայացված։

Gordon Ramsay

Բաժանորդների թիվը՝ 3 միլիոն

Դիտումների թիվը՝ 461 միլիոն

Բրիտանացի հայտնի շեֆ-խոհարար Գորդոն Ռամզիի ալիքն է։ Նա աշխարհի տարբեր մասերում տասնյակ ռեստորանների սեփականատեր է։ Ռամզին մի քանի բեսթսելերների հեղինակ է։ Սակայն իրականում հայտնի է դարձել հեռուստահաղորդումների միջոցով։ Զգացմունքային Գորդոնի ալիքում կգտնեք համեղ վարպետության դասեր, բազմաթիվ խորամանկություններ։

Laura in the Kitchen

Բաժանորդների թիվը՝ 3 միլիոն

Դիտումների թիվը՝ 400 միլիոն

Եթե սիրում եք իտալական խոհանոցը, պետք է հետևեք այս ալիքին։ ԱՄՆ-ում բնակվող իտալացի Լաուրա Վիտալեն պրոֆեսիոնալ խոհարար է։ Նրա բաղադրատոմսերը շատ համեղ են։ Լաուրան հաճախ է պատրաստում իտալական ճաշատեսակներ։

SORTEDfood

Բաժանորդների թիվը՝ 2 միլիոն

Դիտումների թիվը՝ 256 միլիոն

Բեն, Մայք, Բարի և Ջեյմ անունով ընկերները հավաքվում են, որպեսզի կատակեն և ինչ-որ համեղ ուտելիք պատրաստեն։ Նրանցից միայն Բենը խոհարարական կրթություն ունի։ Նրանց ալիքում շատ հումոր և հետաքրքիր բաղադրատոմսեր կան, ինչպես նաև տարբեր food-lifehack-եր։ Երբեմն տղաները մրցույթներ են կազմակերպում, թե նրանցից ով կպատրաստի ամենահամեղ ճաշատեսակը։

SimpleCookingChannel


Բաժանորդների թիվը՝ 1 միլիոն

Դիտումների թիվը՝ 204 միլիոն

Անունը հուշում է, որ այս ալիքում կգտնեք երեք րոպեանոց տեսանյութեր այն մասին, թե ինչպես կարելի դժվար պատրաստվող ճաշատեսակները հեշտ եղանակով պատրաստել։

Cooking with Dog

Բաժանորդների թիվը՝ 1 միլիոն

Դիտումների թիվը՝ 167 միլիոն

Հմայիչ ճապոնացին իր շան հետ միասին է ուտելիք պատրաստում։ Տեսանյութերը ճապոներեն են՝ անգլերեն ենթագրերով։ Տեսանյութերը տարբերակված են․ տաք ճաշատեսակներ, ապուրներ, աղանդեր։

ByronTalbott

Բաժանորդների թիվը՝ 1 միլիոն

Դիտումների թիվը՝ 86 միլիոն

Բայրոն Թելբոտը պրոֆեսիոնալ և հանրահայտ խոհարար է։ Նա ոչ միայն պարզապես տեսախցիկի առջև պատրաստում է, այլև ամեն ինչ խոշոր պլանով ցույց է տալիս և մանրամասն մեկնաբանում է բոլոր գործողությունները։ Նա հաճախ է աղանդեր պատրաստում։

CupcakeJemma

Բաժանորդների թիվը՝ 986 հազար

Դիտումների թիվը՝ 72 միլիոն

Եվս մեկ ալիք քաղցրակերների համար։ Ալիքում ներկայացված են խմորեղենների յուրահատուկ բաղադրատոմսեր։ Ցանկանու՞մ եք տնական զեֆիր կամ շոկոլադե բլինչիկներ պատրաստել, ուրեմն բաժանորդագրվեք։

Donal Skehan

Բաժանորդների թիվը՝ 540 հազար

Դիտումների թիվը՝ 29 միլիոն

Լոս Անջելեսում բնակվող իռլանդացի Դոնալը խարիզմատիկ տղա է։ Նա ամերիկյան շոուների անպակաս մասնակիցներից է։ Իր ալիքում ոչ միայն պաստա է պատրաստում և սթեյք խորովում, այլև եփում է։ Նա ունի One Pan Meals բաժինը, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է մեկ տարայի մեջ ուտելիք պատրաստում։

Hilah Cooking

Բաժանորդների թիվը՝ 357 հազար

Դիտումների թիվը՝ 40 միլիոն

Հայլան ծնունդով Տեխասից է, բայց իր ալիքում ոչ միայն ամերիկյան, այլև մեքսիկական և եվրոպական խոհանոցի ճաշատեսակներն են։ Պատմում է, թե ինչպես կարելի է արագ և էժան ուտելիք պատրաստել։ Ի՞նչ պատրաստել նախաճաշին և ինչո՞վ զարմացնել ընտանիքին ճաշի ժամանակ։

Աղբյուր

In this article


Join the Conversation