5 ՖԻԼՄ ՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵՍԻ ՈՒ ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ներկայացնում ենք մի քանի ֆիլմ բիզնես ստեղծելու, այն հաջողության հասցնելու և հաջողակ բիզնեսմենների մասին:

7173
ֆիլմ

«Ուոլ սթրիթի գայլը» 2013թ.


Ուոլ սթրիթի գայլը
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ջորդան Բելֆորտը, ոչ միայն հաջողակ բիզնեսմեն է, այլև բիզնեսի մարմնավորում: Չնայած դժվարություններին՝ նա կերտում է ինքն իրեն, իր ճակատագիրը՝ չվախենալով ոչնչից: Նա երազում ու իրականացնում: Իր վճռականության ու համառության շնորհիվ նա հասնում է մեծ հաջողությունների: Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմը ոչ թե սովորեցնում է, թե ինչպես պետք է հարստանալ, այլև ցույց է տալիս հարստության առաջ բերած բացասական հետևանքները:

«Ամենադաժան տարին» 2014 թ.


ամենադաժան տարին

Ֆիլմում ներկայացվում է գաղթական Աբել Մորալեսի կյանքի պատմությունն, ում հաջողվում է 1980-ական թթ. Ամերիկայում ստեղծել նավթի խոշոր բիզնես: Նա հաջողության է հասնում իր աշխատասիրության և արդարամտության շնորհիվ, մինչդեռ նրան շրջապատում են մարդիկ, ովքեր իրենց նպատակներին հասնելու համար ցանկացած միջոց գործի են դնում՝ դիմելով անգամ հանցավոր քայլերի:

 «Սթիվ Ջոբս» 2015 թ.


Սթիվ Ջոբս
Սա կենսագրական դրամա է, որի հիմքում ընկած է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կյանքի պատմությունը: Նա եղել է ոչ միայն ժամանակի ու մարքեթինգի հանճար, այլև մարդ իր բոլոր թերություններով, ինչպես բոլորս:

«Սոցիալական ցանց» 2010 թ.

սոցիալական ցանց
«Սոցիալական ցանց» ֆիլմը Facebook սոցիալական ցանցի ու դրա հիմանդիր Մարկ Ցուկենբերգի ունեցած հաջողությունների մասին է: Ֆիլմը սովորեցնում է պատրաստ լինել ընդունելու չարակամներին: Երբ հասնում եք հաջողության, որքան էլ բարյացակամ վերաբերվեք մարդկանց, միևնույն է կլինեն նաև մարդիկ, ովքեր չեն ուրախանա ձեր հաջողություններով:

«Էրին Բրոկովիչ» 2000 թ.


Էրին Բրոկովիչ

Ֆիլմում ներկայացվում է իրավապաշտպան Էրին Բրոկովիչի իրական կյանքի պատմությունը: Ֆիլմը շատ լավ է փոխանցում այն գաղափարը, թե ինչպես պետք է պայքարել հանուն երջանկության: Եթե կա հնարավորություն, ապա անպայման պետք է օգտվել: Ֆիլմը խորհուրդ է տալիս լինել վճռական ու ուժեղ կամք դրսևորել սեփական երազանքներն իրականացնելու համար:

In this article


Join the Conversation