Օշոյի մտքերը կյանքի, սիրո ու երջանկության մասին դարձել են թևավոր խոսքեր: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
- Երկիր մոլորակի վրա ապրող միակ մարդը, որին ի վիճակի ենք փոխել մենք ինքներս ենք։
 - Մի փնտրեք լավագույնը, փնտրեք այն, ինչ ձերն է, քանի որ միշտ չէ, որ լավագույնը կարող է ձերը լինել, սակայն ձերը միշտ լավագույնն է։
 - Որպեսզի վեր բարձրանաք, պետք է ընկնեք, իսկ գնահատելու համար պետք է կորցնեք։
 - Հոգին միշտ երիտասարդ է․ այն երբեք չի ծերանում, որովհետև ժամանակից դուրս է։
 - Արդեն ուշ է ետ վերադառնալու և ամեն ինչ նորից սկսելու համար, սակայն դեռ ուշ չէ առաջ շարժվելու և ամեն ինչ ճիշտ անելու համար։
 - Հավատացեք հաջողությանը, և այն անպայման կգա։
 - Քանի դեռ «ոչ» ասել չեք կարողանում, Ձեր «այո»-ն ոչ մի նշանակություն չի ունենա։
 - Ձեզ տրված միակ ժամանակը «հիմա»-ն է, իսկ միակ վայրը՝ «այստեղ»-ը։
 - Մի սովորեցրեք ուրիշներին ու մի փորձեք փոխել նրանց։ Փոխվեք ինքներդ, հենց դա էլ կլինի Ձեր առաքելությունը։
 - Սերը նպատակ է, իսկ կյանքը՝ ճանապարհորդություն։
 - Սերն ապացույցների կարիք չունի։ Այն միայն պետք է զգալ։
 - Երջանիկ լինելու համար պետք է ունենալ ուժ ու համարձակություն։
 
Join the Conversation