F1-F12 «ԹԵԺ ԿՈՃԱԿՆԵՐ» ՀԱՄԱԿԱՐԳՉՈՎ ԱՐԱԳ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Եթե դուք սիրում եք օգտվել ստեղնաշարից և բոլոր գործերն անել առանց մկնիկից օգտվելու, ապա օգտվեք «թեժ կոճակների» ընձեռած հնարավորություններից և աշխատանքը դարձրեք առավել արդյունավետ։

6767
կոճակներ-1

Այժմ շատերը երկար ժամանակ են անցկացնում համակարգչի առջև, բայց ոչ բոլորն են լիովին տիրապետում դրան ու հատկապես օգտվում ստեղնաշարի վրա առկա F1-F12 կոճակներից։ Հենց դրանց մասին էլ առաջարկում ենք իմանալ այս հոդվածում:

«ԹԵԺ ԿՈՃԱԿ» F1

Բացում է օգնություն պատուհանն, իսկ եթե բաց են Word կամ Excel ծրագրերը, ապա այս կոճակը սեղմելու դեպքում բացվում կամ փակվում է խմբագրելու պատուհանը։

«ԹԵԺ ԿՈՃԱԿ» F2

Հնարավորություն է տալիս շատ արագ անվանափոխել ցանկացած ֆայլ։ Դրա համար անհրաժեշտ է ընտրել ֆայլը, սեղմել վրան, ապա սեղմել այս կոճակն ու անմիջապես կհայտնվի կուրսորը։ «Alt», «Ctrl» և «F2» կոճակների համատեղ սեղմումը թույլ է տալիս մուտք գործել փաստաթղթերի տվյալների գրադարան։

«ԹԵԺ ԿՈՃԱԿ» F3

Այս կոճակի շնորհիվ հնարավոր է մուտք գործել ցանկացած ֆայլի որոնման համակարգ։ Բացի այդ, «Shift» և «F3» կոճակների միաժամանակյա սեղմումով հնարավոր է ուղղել սխալները։ Օրինակ, եթե ուզում եք մեծատառերը դարձնել փոքրատառ, ապա ընդգծում ենք տեքստի այդ հատվածն ու այս կոճակներով այն վերածում փոքրատառերի։ Նույն ձևով կատարվում է նաև հակառակ գործողությունը։

«ԹԵԺ ԿՈՃԱԿ» F4

«Alt» և «F4» կոճակների օգնությամբ փակվում է ցանկացած ակտիվ պատուհան, իսկ եթե «F4»-ը սեղմում ենք այն ժամանակ, երբ ապա մկնիկի կուրսորը հայտնվում է հասցեների դաշտում, ինչն օգնում է վայրկյանների ընթացքում մի ֆայլից անցում կատարել դեպի մյուսը։

«ԹԵԺ ԿՈՃԱԿ» F5

Այս կոճակը թարմացնում է բացված էջերը, ակտիվացնում է որոնման ֆունկցիան, միացնում է սլայդ շոուն «PowerPoint» ծրագրում։

«ԹԵԺ ԿՈՃԱԿ» F6

«Ctrl» և «F6» կոճակների միաժամանակյա սեղմումը թույլ է տալիս արագ տեղափոխվել Word-ի մի փաստաթղթից մյուսը։ «F6»- կոճակն առանձին կիրառելու դեպքում հնարավոր է պահպանել խաղերը։ Արագ սեղմում, և խաղն արդեն պահպանված է։
թեժ կոճակներ

«ԹԵԺ ԿՈՃԱԿ» F7

«Alt» և «F7» կոճակների օգնությամբ Word-ի տեքստային խմբագրիչում ակտիվանում է ուղղագրությունը ստուգող պատուհանը։

«ԹԵԺ ԿՈՃԱԿ» F8

Այս կոճակը համակարգչի միանալու ընթացքում սեղմելու դեպքում ակտիվանում է անվտանգության ռեժիմը, ինչը թույլ է տալիս պահպանել համակարգչում եղած բոլոր ֆայլերը, եթե կարգավորումների ընթացքում որևէ բան ճիշտ չի ընթանում։

«ԹԵԺ ԿՈՃԱԿ» F9

Եվս մեկ կոճակ խաղերի սիրահարների համար։ Այն շատ արագ միացնում է վերջին անգամ պահպանված խաղը։

«ԹԵԺ ԿՈՃԱԿ» F10

Բացում է ակտիվ ծրագրի մենյուն, իսկ «Ctrl» կոճակի հետ միաժամանակ սեղմելու դեպքում ա փակում ու բացում է Word- ի տեքստային խմբագրիչը։

«ԹԵԺ ԿՈՃԱԿ» F11

«F11» կոճակի օգնությամբ կարելի է մեծացնել ու փոքրացնել բրաուզերի էջը։ «F11» և «Shift» միաժամանակյա սեղմումը հնարավորություն է տալիս նոր էջ բացել Excel-ում։

«ԹԵԺ ԿՈՃԱԿ» F12

«F12»-ը Word-ում պահպանում է փաստաթղթերը։

 

Այս ամենը հիշելն այնքան էլ դժվար չէ․ փորձեք օգտվել այս կոճակներից, որոնց շնորհիվ աշխատանքը կլինի ավելի արագ ու համակարգված։

 

In this article


Join the Conversation