ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴԻԿ

Հաջողությունը չի բնորոշվում նրանով, թե մարդիկ ինչպես են հանգստանում, այլ նրանով, թե ինչպես են աշխատում։ Ի ՞նչ է սա նշանակում։ Առաջարկում ենք պարզել, թե ինչպես են հանգստանում հաջողակ մարդիկ՝ ի տարբերություն սովորական մահկանացուների։

4177
հաջողակ-մարդկանց-հանգիստ

Երբ ամեն ինչ ընթանում է պլանի համաձայն

Հաջողակ մարդիկ պլանավորում են ոչ միայն աշխատանքային ժամանակը, այլև հանգստի համար նախատեսված ժամանակը։ Սակայն պլանը չի ենթադրում ժամանակային հստակ բաժանում։ Ժամային բաժանումներն անելն այնքան էլ ճիշտ չէ․ դա զուր ժամանակի վատնում է․ չէ ՞ որ միշտ չէ, որ հաջողվում է քայլ առ քայլ հետևել նախօրոք մշակված պլանին։
Պլանավորել նշանակում է պատկերացում ունենալ, թե ինչով եք զբաղվելու հանգստյան օրերին, ինչքան ժամանակ կարող եք տրամադրել և այլն։

 

Ազատ ժամանակ․ երբ ոչինչ անել պետք չէ

Հանգստյան օրերը պլանավորելիս անպայման պետք է ունենալ նաև ոչինչ չանելու ժամանակ։ Սա անհրաժեշտ պայման է, այլապես անգործությունն ու պարապությունը կներխուժեն պլանների մեջ և ավելի մեծ տեղ կզբաղեցնեն, քան նախատեսված էր։
Շատ հաճախ մարդիկ սիրում են միևնույն ձևով անցկացնել հանգստյան օրերը, բայց դա միապաղաղություն ու ձանձրույթ է առաջացնում։ Նոր տպավորություններ ու լիցքեր ստանալու համար պետք է խուսափել միևնույն ձևով հանգիստն անցկացնելու մտքից։

 

Ամփոփել աշխատանքը

Աշխատանքային շաբաթվա վերջին օրը պետք է փորձել հասկանալ արված ու չարված աշխատանքները, որպեսզի երկուշաբթի օրը միանգամից կարողանաք գործի անցնել։

Աշխատանքային շաբաթվա ամփոփումը կօգնի ազատվել ավելորդ մտածմունքներից։

Անհրաժեշտ է մի փոքր թեթևացնել աշխատանքը, որպեսզի կարողանաք վայելել հանգիստը։

Փոքրիկ ճանապարհորդություն

Յուրաքանչյուր հանգստյան օր կարելի է դարձնել դրական լիցքերով ու տպավորություններով լի հիշարժան օր։ Դա կօգնի լիարժեք հանգստանալ և լծվել արդյունավետ աշխատանքի։

 

Ժամանակ անցկացրեք մտերիմների հետ

Հաջողակ մարդիկ իրենց ժամանակն անցկացնում են հարազատների ու ընկերների հետ։ Եթե կարծում եք, որ հարազատներին ու ընկերներին մոռանալով կդառնաք հաջողակ, ապա սխալվում եք։

Սպորտ

Հանգստյան օրերին սպորտով զբաղվելը չպետք է լինի պարտադրանք․ անհրաժեշտ է ինքնուրույն գիտակցել, թե այն որքան անհրաժեշտ է օրգանիզմին։ Սպորտը վերականգնում է ուժերը, հետևաբար չի կարող լինել զուր ժամանակի վատնում։ Դա հասկանալու համար անհրաժեշտ է փորձարկումներ անել․ մի քանի անգամ սպորտի հաճախելուց հետո այն կդառնա օգտակար սովորություն և ոչ թե ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածություն։

Զբաղվեք սիրելի գործով

Զբաղվեք սիրելի գործով նույնիսկ եթե դա հեռուստացույց դիտելն է, սակայն մինչ դա անելը լավ մտածեք՝ արդյոք չունեք մեկ այլ՝ առավել օգտակար ու հետաքրքիր նախասիրություն, քան հեռուստացույց դիտելն է։

Հաջողակ մարդիկ երբեք իրենց ժամանակը չեն վատնում՝ հեռուստացույց դիտելով։

 

Աշխատեք հանգստյան օրերին

Երբևէ մտածե ՞լ եք հանգստանալ աշխատանքային օրերին, իսկ փոխարենն աշխատել հանգստյան օրերին։ Փորձեք նաև այս տարբերակը։ Շատերն, իհարկե, չեն կարողանում իրենց աշխատանքները համապատասխանեցնել այս գրաֆիկին, բայց որոշ դեպքերում այս տարբերակը նպաստում է ուղեղի ավելի արդյունավետ աշխատանքին։ Բացի այդ, միայնակ լինելն օգնում է կենտրոնանալ աշխատանքի վրա։

Մի մտածեք աշխատանքի մասին

Դժվար է լիովին ազատվել աշխատանքային մտորումներից, սակայն պետք է սովորել։ Շատ հաճելի է, երբ հանգստանում ես՝ չհիշելով ու չմտածելով աշխատանքի մասին։ Շատերին թվում է, թե անընդհատ գործնական կենսակերպը հաջողության միակ ուղին է, բայց սխալվում են։ Հնարավոր չէ լավ աշխատել անդադար աշխատելու դեպքում։

Արդյունավետ աշխատանքի կրաևորագույն նախապայմանը լավ հանգիստն է։

In this article


Join the Conversation