ՕՏԱՐԱԶԳԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անատոլ Ֆրանս. «Այն ազգը, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի»։  

3897
Ծիծեռնակաբերդ

Internest.am-ը ներկայացնում է տարբեր ժամանակների օտարազգի գործիչների անդրադարձը Հայոց ցեղասպանությանը, այդ թվում՝ նաև երկու թուրք գրողների, ովքեր ընդունել են 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված Եղեռնը:

Սոլ Սթեյն«Այն ժողովուրդը, որն առաջինն էր քրիստոնեություն ընդունել, դարասկզբում այնպիսի բռնարարքների ենթարկվեց, որոնք միայն մեկ անուն ունեն՝ ազգասպանություն»:

                                                                                             Սոլ Սթեյն

 

Վալերի Բրյուսով

«Ինչ էլ որ ասեն թուրքերի պաշտպանները, ինչպես էլ որ վկայակոչեն «պետական անհրաժեշտության» փաստարկները, ոչինչ չի կարող արդարացնել զանգվածային ջարդերը, ամբողջ նահանգների ամայացումը, գյուղերի ու քաղաքների տեղահանվող բնակչությանը սովամահության դատապարտելը և այլն»:

                                                                                                   Վալերի Բրյուսով

 

Ֆրիտյոֆ Նանսեն

«Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915թ. սկսված ջարդերի հետ: Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ»:

Ֆրիտյոֆ Նանսեն

 

Անատոլ Ֆրանս

«Հայաստանը մահանում է, բայց այն կվերակենդանանա։ Արյան այն փոքր քանակությունը, որը նա դեռևս պահպանում է, թանկագին արյուն է, որից հերոսական սերունդ է ծնունդ առնելու։ Այն ազգը, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի»։

                                                                                           Անատոլ Ֆրանս

 

Հենրի Մորգենթաու

«Ես վստահ եմ, որ ամբողջ պատմության մեջ չկա Հայոց Ցեղասպանությունից առավել սարսափելի բան։ Անցյալի մեծ ջարդերը և հալածանքները գրեթե աննշան են թվում, երբ համեմատվում են հայ ազգի 1915թ. չարչարանքների հետ»:

Հենրի Մորգենթաու

 

Քեմալ Յալչին

«Հայերի ցավը նաև իմն է։ Ես հավատում եմ, որ Թուրքիան մի օր կընդունի Հայոց Ցեղասպանությունը։ Ես ուզում եմ, որ հաջորդ սերունդներն ապրեն խաղաղության մեջ»։

Քեմալ Յալչին

 

Օրհան Փամուք

«Մոտ մեկ միլիոն մարդ է սպանվել այս հողի վրա, բայց ոչք ինձնից բացի, չի համարձակվում խոսել այդ մասին»։

Օրհան Փամուք

 

In this article


Join the Conversation