ԴԵԿԱՐՏԻ ՔԱՌԱԿՈՒՍԻ․ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱՆ

Վճռականությունը բնավորության ամենակարևոր գծերից մեկն է, որը բնորոշ է նպատակասլաց մարդկանց։ Եթե վճռական չեք, ապա դա որոշում կայացնելիս լուրջ խոչընդոտ է հանդիսանում ու երկար մտորումների տեղիք է տալիս:

6728
դեկարտի քառակուսի

Միայն որոշումներ ընդունելը քիչ է, պետք է կարողանալ ճիշտ որոշումներ ընդունել, որպեսզի հնարավորինս փոքր լինի սխալվելու հավանականությունը։

Դեկարտի քառակուսու տեխնիկան ոչ միայն ուղղորդում է որոշումներ կայացնելու ճանապարհին, այլև օգնում է դրանք անել շատ արագ։

Ահա քառակուսու բանաձևը՝

  • Ի՞նչ կստանաք դա անելու դիմաց (օգուտ դրական որոշում կայացնելուց)
  • Ի՞նչ կշահեք, եթե չանեք (օգուտ բացասական որոշում կայացնելուց)
  • Ի՞նչ կկորցնեք, եթե դա անեք (վնաս դրական որոշում կայացնելուց)
  • Ի՞նչ չեք կորցնի, եթե դա չանեք  (վնաս բացասական որոշում կայացնելուց)

Այս տեխնիկայի կիրառումն արդյունավետ կլինի գրավոր տարբերակով։ Վերցրեք թուղթն ու հերթով նշեք բոլոր առավելություններն ու թերությունները։

Սկզբում կթվա, որ ընդհակառակը այս տեխնիկան ստիպում է ավելի երկար մտածել հարցի շուրջ, բայց մի շտապեք եզրահանգումներ անել, քանի դեռ չեք փորձել։ Տեխնիկան ըմբռնելուց հետո հաջորդ քայլը որոշում կայացնելն է։

Իհարկե, Դեկարտի քառակուսին չի համարվում խնդիրները լուծելու միակ ճշնարիտ ուղին, բայց սա օգնում է հնարավորինս արագ որոշումներ կայացնել։

Օրինակ՝ Ձեզ Եվրոպայում լավ աշխատանք են առաջարկել, իսկ դուք երկմտում եք արդյոք արժե գնալ, թե ոչ։ Ապա մտածում եք համաձայնել առանց հաշվի առնելու բոլոր օգուտներն ու վնասները։

Միշտ առաջնորդվեք օգուտ է, թե վնաս սկզբունքով, և որոշումներ կայացնելն ավելի հեշտ ու արագ կլինի։

 

In this article


Join the Conversation