ՈՒՈՐՐԵՆ ԲԱՖՖԵԹԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Յուրաքանչյուր երիտասարդ ու սկսնակ ձեռնարկատեր շատ բան կարող է քաղել Բաֆֆեթի դասերից։

4177
Ուորրեն Բաֆֆեթ

Internest.am-ը ներկայացնում է խոշոր ներդրող, բարեգործ Ուորրեն Բաֆֆեթի հաջողության գաղտնիքները, ով անցյալում եղել է մեր մոլորակի ամենահարուստ մարդը։ Նրա անունը դեռ կշարունակեր պահպանվել ամենահարուստների ցանկում, եթե գումարների մեծ մասը չնվիրաբերեր բարեգործությանը։

 

Նորը մոռացված հինն է

Մի ձգտեք աընդհատ նոր ստրատեգիաներ օգտագործել բիզնեսում․ երբեմն կարելի է առավելություններ գտնել նաև արդեն իսկ եղած մոդելներում ու ստրատեգիաներում։

 

Մի վախեցեք շփումից

Եթե ուզում եք, որ բիզնեսը հասնի հաջողության, ապա պետք է ճիշտ դրսևորեք ինչպես ձեր բիզնեսը, այնպես էլ ձեզ։ Մասնակցեք տարբեր սեմինարների ու միջոցառումների, հղկեք վաճառքի ձեր տեխնիկան։ Կարևոր չէ արտադրանքը լավն է, թե ոչ, այն չի արժանանա մարդկանց ուշադրությանը, եթե նրանց հակառակը չհամոզեք։

 

Թույլ մի տվեք, որ շուկան թելադրի իր պայմանները

Ստեղծելով ձեր բիզնեսը՝ դուք չպետք է առաջնորդվեք նրանով, թե այս պահին ինչն է լավ և ինչ են ուզում մարդիկ։ Դրանք անկայուն արժեքներ են։ Փորձեք հասկանալ, թե ինչն է մնայուն բիզնեսում և փոփոխության չի ենթարկվում։

 

Ղեկավարեք ձեր բիզնեսը

Ձեր բիզնեսը ձեր երեխաներն են։ Ամեն ինչ նախօրոք մտածեք, եթե ուզում եք լավ ժառանգներ ունենալ։

 

Պահպանեք պարզությունը

Մի մոռացեք, որ ձեր բիզնեսը կայունանում է հենց հասարակ մարդկանց շնորհիվ, ուստի մի խուսափեք մարդկանցից, դուրս եկեք փողոց, շփվեք մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող եք սովորել։

 

Մտածեք ազատ

Մենք երբեմն գայթակղվում ու գնում ենք ամբոխի ետևից՝ անելով այն, ինչ նրանք են անում։ Բոլորի հետ կարելի է բարձրանալ վեր ու նաև ընկնել։ Դուք պետք է ստեղծեք ձեր սեփական ճանապարհն ու շարժվեք ձեր նպատակի ետևից՝ չլսելով մյուսների կարծիքները։ Ինքնավստահություն ձեռք բերեք։

 

Փոխեք խաղի կանոնները

Երբ բիզնես եք պլանավորում, բազմաթիվ ստրատեիաներ մտածեք։ Եթե նախկինում կարծում էիք, որ այս կամ այն տարբերակը երբեք չէիք օգտագործի, բայց այժմ այն ավելի գրավիչ է թվում, ուստի դիտարկեք այն որպես հնարավոր տարբերակ։

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին