ԻՆՉ ՍԽԱԼՆԵՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ ՀԱՐՈՒՍՏ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ամենատարածված հարցը թերևս սա է. Ինչպե՞ս են հարստանում մարդիկ, ի՞նչ է պետք դրա համար, բախտի գործոնն է թե՞ խելքի:

6108
ինչպես-հարստանալ

Բիզնես-թրեյներ «Հնարավոր Միլիարդատեր» գրքի հեղինակ, շուրջ 150 միլիոնատերերի հռտ հարցազրույցների հեղինակ Հայմե Թարդին ասում է.
«Միակ մեծ տարբերությունը հարուստների և մյուսների միջև այն է, որ հարուստ մարդն ինքն է կառավարում փողը և թույլ չի տալիս, որ փողը կառավարի իրեն»:

Ներկայացնում ենք այն 5 սխալները, որոնք շատերն են գործում, սակայն հաջողակները կարողանում են շրջանցել դրանք:

Դուք չեք խոստովանում փաստերը

Շատ հաճախ մարդիկ մոռանում են իրենց ֆինանսական դրության մասին, բայց դա միմիայն վնաս է բերում: Նրանք, ովքեր բանկային մեծ հաշիվներ ունեն, չեն կարող աշխատել մեծ գումարներ, քանի որ կուրորեն են նայում իրենց ապագային:
«Եթե տվյալներ չունեք ձեր ֆինանսական վիճակի մասին, փողը կարող է հոսել մատների արանքով»,- գրում է Թարդին:

Մեծ եկամուտներ

Երբ խոսում եք կենսակերպի մասին, որոնք կարող են իրենց թույլ տալ միայն հարուստները, պատկերացնում եք շքեղություն, բրենդային հագուստ և իրեր, սակայն նրանք ավելի պրակտիկ են, քան կարծում եք:
Միլիոնատերերը չեն գնում Lamborghini, – ասում է Թարդին: Նրանք գնումներ կատարելու որոշում են կայացնում` կախված իրենց ընթացիկ ֆինանսական վիճակից և նպատակներից: Նրանք հարուստ են, որովհետև կարողանում են խնայել փողը, այլ ոչ թե ծախսել:

Շատ գումար եք ծախսում ավելորդ հաշիվների վրա

Մի բան է գումար ծախսել ֆանտաստիկ ռեստորանում. գոնե կարելի է արդարացում գտնել, թե ինչի վրա է ծախսվել այն: Մեկ այլ հարց է` գումարը վատնել տուգանքների և ավելորդ հաշիվների վրա:
«Ի տարբերություն մյուսների` միլիոնատերերը հետևում են իրենց ծախսերին և պահպանում են իրենց հարստությունը»,- ասում է Դեվիդ Բախը` «Էդելման» ֆինանսական ծառայությունների ընկերության փոխնախագահը:

Տնտեսում եք, բայց չեք ձգտում ավելի շատ եկամուտ ունենալ

Միլիոնատերերը անիմաստ գումարներ չեն վատնում, բայց կարևորում են նաև նոր եկամուտներ ստանալու աղբյուրներ գտնելը` իրենց ֆինանսական նպատակներն իրականացնելու համար:
Այլ կերպ ասած` ծախսերի կրճատումը կարող է մեծացնել եկամուտը, և այդ դեպքում աշխատավարձի բարձրացումն ավելի տեսանելի կլինի:

Ձեզ միայն փողն է հետաքրքրում և ոչ թե որակը

Երբեմն համեստ ձգտումները սաբոտաժի են ենթարկում: Օրինակ` գնում եք էժան կոշիկ փոխարենը անորակ, որը ձեզ ավելի քիչ կծառայի:
«Հարուստ մարդիկ հասկանում են, որ ամենաէժան տարբերակը միշտ չէ, որ ամենահուսալին է»,- ասում է Բուշը:

In this article


Join the Conversation