ԳՏԵՔ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐԿՐՈՒՄ ՃԱՄՓՈՐԴԵԼԻՍ

Յուրաքանչյուր ճամփորդությունից մենք անկրկնելի տպավորություններով ենք վերադառնում: Սակայն ոչ հաճախ են այդ տպավորությունները արտացոլված լինում նաև մեր լուսանկարներում կամ գոնե դրանց մեծ մասում մե՛նք չենք պատկերված, այլ տարբեր տեսարժան վայրեր: Պատահական անցորդին տեսախցիկը վստահելն էլ ոչ միշտ է հուսալի, իսկ ստացված նկարները՝ ոչ այն, ինչ իսկապես ուզում ենք:

6925
պրոֆեսիոնալ լուսանկարիչ

Եկատերինա Նիկիտինան լուսանկարիչ է: Լոնդոն նա տեղափոխվել էր ամուսնությունից հետո: Մի քանի տարի տնային տնտեսուհի ու խոհարար լինելուց և ի վերջո ամուսնալուծվելուց հետո նա սկսեց իր համար նոր զբաղմունքներ փնտրել:

լուսանկարիչների և զբոսաշրջիկների համար

Նա իրեն փորձեց լրագրողի ու լուսանկարչի դերում, արդյունքում հիմնեց Russian Gap ռուսալեզու ամսագիրը՝ Մեծ Բրիտանիայում ապրող ռուսների մասին, և ամսագրի գլխավոր խմբագիրն է առ այսօր: Բայց մենք ցանկանում ենք խոսել մեկ այլ բանի՝ Կատերինայի հիմնած ստարտափի մասին, որը կոչվում է Fotourism.

լուսանկարիչների և զբոսաշրջիկների համար

Բառին ուշադիր նայելով՝ կարելի է հասկանալ, որ ստարտափը, ամենայն հավանականությամբ, նախատեսված է զբոսաշրջիկների և լուսանկարիչների համար: Եկատերինան նախագիծը սկզբում գործարկեց Լոնդոնի համար, իսկ հետո ընդլայնեց աշխարհագրությունը, և հիմա աշխարհի ամենատարբեր երկրներում ու քաղաքներում Fotourism-ի լուսանկարիչներն ու զբոսաշրջիկները կարող են հեշտությամբ կապ հաստատել միմյանց հետ:

  լուսանկարիչների և զբոսաշրջիկների համար լուսանկարիչների և զբոսաշրջիկների համար

Ավելի քան 500 պրոֆեսիոնալ լուսանկարիչ արդեն իսկ գրանցված են կայքում և իրենց ծառայություններն են առաջարկում այդ երկիր ժամանող զբոսաշրջիկներին:

լուսանկարիչների և զբոսաշրջիկների համար
Մեղրամիսը Լոնդոնում

Լուսանկարչին գտնելու համար հարկավոր է պարզապես նշել երկիրը, ուր մեկնում եք և ուսումնասիրել մասնագետների ցանկը:  Կայքում ներկայացված են լուսանկարիչների մասին համառոտ տեղեկություններ, նրանց աշխատանքները, կոնտակտները և գնացուցակը՝ 2 ժամանոց ֆոտոսեսիայի համար: Լուսանկարչի հետ կարելի է զրուցել նախապես, միասին որոշել ֆոտոսեսիայի ուղղվածությունը, երթուղին, ամրագրել օրը և, իհարկե, վճարել: Կայքում ներկայացված են նաև ֆոտոսեսիայի իդեաներ, որոնցից կարելի է օգտվել: Վերջնական լուսանկարները նույնպես կարելի է ուղարկել կայքի միջոցով:

պրոֆեսիոնալ լուսանկարիչ
Հարսանեկան ֆոտոսեսիա Սանտորինիում

Կայքում գրանցումը թե լուսանկարիչների, թե զբոսաշրջիկների համար անվճար է: Նախագիծը գումար է աշխատում պատվերներից՝ ստանալով վճարվելիք գումարի 10%: Պատվիրելիս կարելի է վճարել Paypal համակարգով կամ առձեռն: Վերջին դեպքում լուսանկարչին պարզապես ներկայացվում է հաշիվը, որը նա պետք է վճարի:

պրոֆեսիոնալ լուսանկարիչ
Ռոմանտիկ ֆոտոսեսիա Փարիզում

Ի դեպ, Հայաստանից լուսանկարիչներ առայժմ չկան գրանցված: Դա հեշտությամբ կարելի է ուղղել՝ կապվելով հիմադրի հետ էլ. փոստի (kate@fotourism.com) կամ Ֆեյսբուքի միջոցով (https://www.facebook.com/Fotourism) և ավելացնելով ձեզ՝ իբրև լուսանկարիչ, իսկ Հայաստանը՝ իբրև զբոսաշրջային երկիր:

Նախագծի հեռանկարներում ներառված են այնպիսի ծառայություններ, ինչպես ալբոմների տպագրություն, շապիկների, բաժակների և այլ իրերի վրա պատվիրատուների լուսանկարների տպագրություն, ինչպես նաև ծառայություններ VIP-պատվիրատուների համար:

պրոֆեսիոնալ լուսանկարիչ
Հարսանեկան ֆոտոսեսիա Բարսելոնայում

Զբոսաշրջիկներն այս դեպքում կրկնակի շահած են դուրս գալիս, քանի որ լուսանկարիչները ոչ միայն պարզապես լուսանկարում են իրենց, այլև ցույց են տալիս իրենց երկրի իրական հրաշալիքները՝ այդպիսով որոշ չափով կատարելով նաև գիդի դեր: Այսպես կարելի է անմիջական կոնտակտ ունենալ տեղաբնակ մեկի հետ, ում հնարավոր կլինի դիմել հարցերի դեպքում:

Եվ այս դեպքում դուք ոչ միայն կվերադառնաք անկրկնելի հիշողություններով, այլև անկրկնելի լուսանկարներով՝ շնորհիվ Fotourism նախագծի: 

яндекс

In this article


Join the Conversation