ՀՆԱՐՔՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԿՏԻՎ ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Լինում են օրեր, երբ հենց առավոտից ոչ մի բան անելու ի վիճակի չենք լինում, ձեռքերն ու ոտքերը պարզապես չեն շարժվում: Իսկ գործերը սպասել չեն կարող, դրանք կուտակվում են, կուտակվում և ի վերջո հանգեցնում անքուն գիշերների՝ սուրճի անսպառ քանակության ուղեկցությամբ:

7272

Եթե հարկավոր է պայքարել քնկոտության ու թուլության դեմ, այս հնարքները կարող են օգտակար լինել և այնպես անել, որ ձեր էներգիան բավարարի ողջ օրվա ընթացքում թարմ մնալու և ամեն ինչ հասցնելու համար: Ներկայացված տարբերակների մեծ մասը դուք կարող եք կիրառել օրվա տարբեր պահերի, երբ զգաք, որ ակտիվանալու և կենտրոնանալու կարիք ունեք:

ՕՐՎԱ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

Քնեք բավարար չափով: Առավոտյան լավ զգալու ամենակարևոր նախապայմանը հենց լավ ու հանգիստ քունն է: Քնի ժամաքանակը կախված է ձեր օրգանիզմի պահանջներից: Բայց եթե մի քանի օր շարունակ քնեք 6 ժամից պակաս, հետզհետե քնի պակաս կունենաք, որը վատ կազդի ձեր աշխատունակության վրա:

Մարմնամարզությամբ զբաղվեք: Առավոտյան արթնանալուց հետո դեռ որոշ ժամանակ մարմինը թմրած վիճակում է լինում, և արագ արթնանալու համար մարմնամարզությունը հրաշալի միջոց է: Պետք է նաև լվացվել սառը ջրով կամ կոնտրաստային ցնցուղ ընդունել:

Հնարքներ աշխատանքային օրվա համար

Լոգարանից դուրս գալուց հետո անմիջապես պլանավորեք օրը, եթե, իհարկե, դա չեք հասցրել անել դեռ երեկ: Այդպես դուք կկատարեք ամենակարևոր գործերը և կկարողանաք խուսափել այն բաներից, որոնք ժամանակի և էներգիայի ավելորդ վատնում են:

Օրը սկսեք ամենադժվար գործից: Քնելու ընթացքում կուտակված պաշարները ծախսեք հենց ամենադժվարի վրա: Օրգանիզմը այդպես կընտելանա ծանրաբեռնվածությանը, և մյուս գործերն ավելի հեշտ կթվան, քան կան իրականում:

Ավարտին հասցրեք կիսատ գործերը: Դա ձեզ համար մեծ մոտիվացիա կլինի առաջ շարժվելու և նոր գործեր կատարելու համար:

Աշխատավայրում կիրառեք կատվային քնի տարբերակը: Ճաշի ժամից հետո քնեք 15 րոպե: Ուղեղը այդ ընթացքում կհասցնի հանգստանալ և վերականգնվել, արդյունքում նաև՝ աշխատել ավելի արդյունավետ: Եթե ունեք այդպիսի հնարավորություն, ապա անպայման օգտվեք դրանից:

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

Հետևեք ձեր նստելու դիրքին: Սխալ դիրքով նստելու արդյունքում թուլանում է նաև ձեր կենտրոնացվածությունը աշխատանքի վրա:

Շատ շարժվեք: Յուրաքանչյուր ժամի ավարտին սովորություն դարձրեք 1-2 րոպեով վեր կենալ աթոռից, քայլեք, ձգվեք և նորից վերադարձեք աշխատանքի: Փորձեք իջնել ու բարջրանալ աստիճաններով՝ վերելակից օգտվելու փոխարեն:

Հնարքներ աշխատանքային օրվա համար

Մաքուր օդի դուրս եկեք: Տաք միջավայրում օրգանիզմի գործողություններն ավելի դանդաղ են լինում, մենք ավելի պակաս առույգ ենք զգում մեզ և չունենք այն ակտիվությունը, որը հարկավոր է արդյունավետ աշխատանքի համար: Ընդմիջումը, օրինակ, անցկացրեք՝ գրասենյակից դուրս գալով: Զբոսնեք փողոցում կամ սրճարան մտեք: Իսկ աշխատանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ մոտեցեք բաց պատուհանին և 1-2 րոպե մնացեք այդտեղ կանգնած: Սառը օդը, թթվածինը ձեր ուղեղին միայն կթարմացնի ու կակտիվացնի:

Վզի մերսում արեք: Հատկապես վերևի մասին ուշադրություն դարձրեք: Մատներով սեղմելով հատկապես վզի ու գլխի անցման հատվածում:

Հնարքներ աշխատանքային օրվա համար

Շնչառական վարժությունների 5 րոպեանոց սեանս անցկացրեք ձեզ համար: Կենտրոնացեք շնչառության վրա, խորը շնչեք՝ մտքում հաշվելով մինչև չորսը, և արտաշնչեք՝ կրկին մինչև չորսը հաշվելով: Արյունատար համակարգը կհարստանա թթվածնով և ձեզ կթարմացնի:

ՍՆՈՒՆԴ

Ճիշտ սնվեք: Մի մոռացեք նախաճաշի կամ ընդմիջման մասին, ինչպես նաև չափից շատ մի կերեք: Երկրորդ դեպքում ձեր էներգիայի մեծ մասը կուղղվի ուտելիքը մարսելու վրա, և լիարժեք աշխատել նույնպես չեք կարողանա:

Կերեք քիչ, բայց պարբերաբար: Այդպես մարսողության համար քիչ էներգիա կծախսեք, և օրգանիզմն էլ պարբերաբար «օգնություն» կստանա ձեզնից:

Հրաժարվեք շաքարավազից և քաղցրեղենից: Այսպես կոչված «արագ» ածխաջրերը մեծացնում են արյան մեջ ինսուլինի քանակությունը, ինչի պատճառով հոգնածության զգացում եք ունենում:

Նախապատվությունը տվեք հացահատիկային մթերքներին: «Բարդ» ածխաջրերն ավելի երկար են մարսվում օրգանիզմի կողմից, արդյունքում ձեզ սնում են էներգիայով և ավելի եռանդուն դարձնում:

Հնարքներ աշխատանքային օրվա համար

Օգտագործեք անանուխ: Օրինակ՝ սուրճը փոխարինեք անանուխի թեյով: Այն շատ լավ թարմացնում է: Թարմանալու և կենտրոնոնալու համար կարող է օգնել նաև անանուխով մաստակը:

Շատ ջուր խմեք: Ջրազրկումը նվազեցնում է արյան ծավալը և հանգեցնում մշտական հոգնածության զգացողության:

ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ, ԲԱՅՑ ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ

Ականջի բլթակները ներքև ձգեք և մերսեք: Այդպես կազատվեք քնկոտությունից:

Լեզուն շարժեք քիմքի վրայով: Նյարդային վերջույթներից գնացող ազդանշանները անմիջապես կհասնեն ուղեղին, և կկարողանաք կենտրոնացնել ուշադրությունը գործի վրա:

Շատ բույրեր ակտիվացնում են ուղեղի աշխատանքը: Դրանց թվին են պատկանում ցիտրուսային բույրերը, դարչինի, մեխակի, բերգամոտի, նոճու, կաղնու, կոճապղպեղի, էվկալիպտի, ռեհանի և այլ բույրեր:

Միացրեք սենյակի լույսը: Որքան լույսը վառ է, այնքան ակտիվ է աշխատում ձեր ուղեղը: Կիսախավար սենյակում աշխատելը  ձեզ անտանելի կհոգնեցնի:

Հնարքներ աշխատանքային օրվա համար

Լսեք բարձր տեմպով երաժշտություն: Եթե դա ձեզ չի շեղի աշխատանքից, ապա հատուկ երգացանկ հավաքեք՝ տրամադրություն բարձրացնող և տեմպ հաղորդող երգերով:

Ծիծաղեք: Դրական էմոցիաների ներհոսքը ձեզ էներգիա կհաղորդի, այնպես որ, դիտելով զվարճալի կենդանիների մասին տեսանյութեր, դուք ոչ միայն կարճ ժամանակով ցրվում եք, այլև առույգանում ֆիզիկապես:

Փորձեք խրախուսել ինքներդ ձեզ որևէ բանով աշխատանքն արագ կատարելու համար:

Փոխեք կիագուլպաները: Սա, իհարկե, տարօրինակ է հնչում, բայց միանշանակ աշխատում է: Եվ եթե աշխատանքային օրվա կեսին կարողանաք թարմ կիսագուլպաներ հագնել, ապա թարմության ու առույգության զգացողությունը երաշխավորված է:

In this article


Join the Conversation