10 ՎԱՅՐ ԷՔՍՏՐԵՄԱԼ ՏՈՒՐԻԶՄԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ահա 10 ամենաանհավանական վայրերը, որտեղ հայտնվելը ձեզ վրա անմոռանալի տպավորություններ կթողնի: Այս վայրերում այնքան հետաքրքիր և վտանգավոր է, որ, միայն պատկերացնելով արդեն, հոգիդ տակնուվրա է լինում:

11052
էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար

Եթե դուք ծովափնյա խաղաղ հանգստի սիրահար չեք և ոչ էլ սիրում եք շրջել տարբեր քաղաքների տեսարժան վայրերով, ապա, հնարավոր է, ձեզ հետաքրքրի էքստրեմալ տուրիզմը: Իսկ գուցե դուք արդեն փորձե՞լ եք կազմակերպել ձեզ համար այդպիսի հանգիստ: Էքստրիմ, ակտիվ ժամանց ու ադրենալինի մեծ ներհոսք կարելի է գտնել աշխարհի ցանկացած կետում: 

ՎԱԶՔ ՑԼԵՐԻ ՀԵՏ, ԻՍՊԱՆԻԱ

էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար

Իսպանական կորիդան միշտ եղել է ամենավտանգավոր ու սառսռեցնող տեսարաններից մեկը, երբ քո աչքերով տեսնում ես ու զգում ես այն վտանգը, որը սպառնում է ցլամարտիկին: Սակայն նրանք, ում միայն դիտելը չի բավարարում, մասնակցում են նաև ցլերի հետ վազքին:

Այս փառատոնը տեղի է ունենում ամեն տարի Իսպանիայի Պամպլոն քաղաքում: Այդ օրերին հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանում: Ցլերի հետ վազքի ժամանակ, անշուշտ, զոհեր են լինում, իսկ անվնաս դուրս եկած մասնակիցները այդ 3 րոպեն (վազքը տևում է ճիշտ այդքան) համարում են ամենաէքստրեմալ րոպեները իրենց կյանքում:

ԿԱՄՈՒՐՋ ԱՆԴՈՒՆԴԻ ՎՐԱՅՈՎ, ՉԻՆԱՍՏԱՆ

էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար

Մոտ 2000մ բարձրություն ունեցող Հուաշան լեռը հայտնի է իր էքստրեմալ ճանապարհներով: Ամենասարսափելի և ամենահետաքրքիր վայրն այստեղ զբոսաշրջիկների համար անդունդի վրայով անցնող կամուրջն է, եթե իհարկե, այն կարելի է այդպես կոչել:

Դա ավելի շուտ իրար ամրացված տախտակներ են՝ առանց բռնակների ու պատնեշների, տախտակների լայնությունը չի գերազանցում 40 սմ-ը: Քարերի վրա ամրացված է շղթա, որից բռնվելով էլ քայլում են մարդիկ: Իհարկե, լեռը, բարձրացած ոչ բոլոր զբոսաշրջիկներն են համարձակվում անցնել կամրջով:

ԼՔՎԱԾ ՔԱՂԱՔ, ՈՒԿՐԱԻՆԱ

էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար

Նախկին ԽՍՀՄ տարածքում նույնպես կան վայրեր էքստրիմի սիրահարների համար: Բոլորը գիտեն տխրահռչակ Չեռնոբիլի մասին. այդտեղ 1986 թվականին տեղի ունեցավ ատոմակայանի վթար և աննախադեպ պայթյուն։ Դրա հետևանքները իրենց զգացնել են տալիս առ այսօր:

Մինչև 2011 թվականը այստեղ բազմաթիվ էքսկուրսիաներ էին կազմակերպվում: Լքված, ասես մահացած քաղաքը հիշեցնում էր սարսափ ֆիլմերի տեսարաններ և խորը հետք էր թողնում ականատեսների երևակայության վրա: Ուկրաինայի կառավարությունն արգելեց այդ այցերը՝ հաշվի առնելով ճառագայթման վտանգները, սակայն մինչև այսօր էլ այդ արգելքը երբեմն խախտում են:

ԼՈՂ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԻ ՀԵՏ, ԱՎՍՏՐԱԼԻԱ

էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար

Կոկորդիլոսներին կենդանաբանական այգում տեսնելը չես համեմատի նրանց հետ լողալու հետ, այնպես չէ՞: Այդ կերպ մտածող զբոսաշրջիկներին Ավստրալիայի Դարվին քաղաքի Crocosaurus Cove պարկում առաջարկում են հատուկ ապակյա վանդակով սուզվել ջրի մեջ, որտեղ լողում են ահարկու գիշատիչները:

Վանդակի թափանցիկ պատերն էլ ավելի են սրում զգացողությունները. թվում է, թե ոչ մի խոչընդոտ չկա ձեր և կոկորդիլոսի միջև: Նույն տպավորությունը ունենում են նաև սարսափելի երախներով կոկորդիլոսները, որոնց հանգիստը խաթարում են զբոսաշրջիկները: Վերջիններս ջրի մեջ կարող են մնալ 15 րոպե:

ԲԱՆՋԻ ԹՌԻՉՔՆԵՐ ՀՐԱԲՈՒԽԻ ՄԵՋ, ՉԻԼԻ

էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար

Բանջի թռիչքներ իրականացվում են 1980-ական թվականներից, սակայն Չիլիում առաջարկում են այնպիսի թռիչքներ, որոնց համար էքստրեմալ տուրիզմի ոչ բոլոր սիրահարները կարող են համարձակվել, բացի այդ ոչ բոլոր գրպանին համապատասխան կլինեն դրանք:

Գործող Վիլյարիկա հրաբուխի երախի մեջ թռչելու համար հարկավոր է ուղղաթիռ վարձել, որը հագեցած է ամենաամուր սարքավորումներով բանջի-թռիչքներ կատարելու համար: Ուղղաթիռի և հալված լավայի միջը հեռավորությունը լինում է 200 մ, իսկ պարանի երկարությունը, որով թռչում է մարդը՝ 100մ: Այսպիսի էքստրիմի համար հարկավոր է վճարել $12 000:

ԶԲՈՍԱՆՔ ԵՐԿՆԱՔԵՐԻ ՎՐԱՅՈՎ, ԿԱՆԱԴԱ

էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար

CN Tower աշտարակը գտնվում է Տորոնտոյում, նրա բարձրությունը 550 մետր է: Հենց այստեղ են էքստրեմալ տուրիզմի սիրահարներին առաջարկում օգտվել Edge Walk ատրակցիոնից և զբոսնել աշխարհի ամենաբարձր երկնաքերի տանիքի եզրերով: Այստեղից նույնիսկ կարելի է տեսնել, թե որտեղ է ավարտվում Կանադայի սահմանը, և սկսվում Նյու-Յորքը:

Զբոսաշրջիկները կանգնում են աշտարակի տանիքի եզրին և թեքվում առաջ՝ դեպի քաղաքը: Նրանց համար ստեղծված են անվտանգության լավագույն միջոցները, սակայն, միևնույն է, այպիսի տեսարանից սիրտը ճմլվում է:

ԹՈՒՆԱՎՈՐ ՋՈՒՆԳԼԻՆԵՐ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

էքստրեմալ տուրիզմի սիրահարների համարԹունավոր Ալնվիկ այգին գտնվում է Մեծ Բրիտանիայում: Այստեղ աճեցվում են միայն մահացու թունավոր բույսեր: Զբոսաշրջիկները այգի կարող են մտնել հատուկ թույլտվությամբ և գիդի ուղեկցությամբ, ով վերահսկում է, որ այցելուները ձեռք չտան վտանգավոր բույսերին:

Այգու հավաքածուի մեջ ներառված են բելադոննան, մոլախինդը, ինչպես նաև՝ բույսեր, որոնք հումք են ծառայում տարատեսակ թմրանյութերի համար: Այս ամենի տիրուհին Նորթալբերլենդի կոմսուհին է՝ Իզաբել Ջեյն Փերսին:

ՄԱՀՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ, ԲՈԼԻՎԻԱ

էքստրեմալ տուրիզմի սիրահարների համարԲոլիվիայի մայրաքաղաք Լա Պասից 40 մղոն հեռավորության վրա գտնվում է, այսպես կոչված, Մահվան ճանապարհը: Միայն պաշտոնական տվյալներով՝ այստեղ տարեկան մահանում է 200 մարդ: Ճանապարհը կառուցել են պարագվայցի բանտարկյալները 1930-ական թվականներին Չակյան պատերազմի ժամանակ:

600 մետր խորությամբ անդունդի վրայով ձգվող այս ճանապարհն ունի ընդամենը 3 մ լայնություն, իսկ ամենանեղ մասով դժվարությամբ է անցնում նույնիսկ մեկ մեքենան: Ավելացնենք նաև, որ ասֆալտապատ է ճանապարհի միայն մի հատվածը, իսկ շատ տեղերում նրա մակերեսը թրջվում է անձրևներից և սողանքներ առաջացնում: Չնայած այս ամենին՝ տեղական զբոսաշրջային գործակալությունները առաջարկում են ճանապարհորդել այդ ճանապարհով՝ փոքրիկ մեքենայի մեջ նստած:

ՏՈՐՆԱԴՈՅԻ ՈՐՍ, ԱՄՆ

էքստրեմալ տուրիզմի սիրահարների համարԱմերիկացիները սիրում են հպարտանալ իրենց փոթորիկների և տորնադոների տեսանյութերով: Storm Chasing ընկերությունը բազմաթիվ անգամներ այդպիսի նկարահանումներ է արել Discovery, National Geographic և այլ հեռուստաընկերությունների համար:

Այս գործում կոփվելով՝ նրանք առաջարկում են զբոսաշրջիկներին մասնակցել իրենց գործին, այն է, դուրս գալ տորնադոյի որսի: Որսը ձգվում է մի քանի օր, և այդ ընթացքում հնարավորինս ամուր և ապահով ամենագնաց մեքենաներով նրանք սլանում են կործանիչ տորնադոյի ետևից:

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԹԵԺ ԿԵՏԵՐ

էքստրեմալ տուրիզմի սիրահարների համարԴժվար է հավատալ, բայց կան մարդիկ, ովքեր դեմ չեն ստանալ ադրենալինի մեծ քանակություն՝ կանգնելով պատերազմին դեմ առ դեմ: Գոյություն ունի տարօրինակ զբոսաշրջային ընկերություն, որը կոչվում է War Zone Tours: Այն հիմնել են նախկին զինվորականներ և առաջարկում են զբոսաշրջիկներին հայտնվել պատերազմական գործողությունների կիզակետում:

Ընտրություն անել նրանք կարող են Իրաքի, Իրանի, Մեքսիկայի և Աֆրիկայի միջև: Ինչ վերաբերում է զենքին, ապա զբոսաշրջիկներին բացառվում է զենք տրամադրելը: «Դուք չեք մասնակցելու, դուք միայն դիտելու եք»,- ասում են ընկերության հիմնադիրները:

In this article


Join the Conversation