ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻ. ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՏԱԳՆԱՊՆԵՐԸ

Սթրեսները, անհանգստությունը և հուզումները մարդկանց կյանքի անբաժան բաղադրիչն են և հատկապես վերջին տարիներին ամեն օր ավելի ու ավելի մեծ ազդեցություն են ունենում մեզ վրա: Ամենատարբեր տեսակի անհանգիստ մտքերը մեզ թույլ չեն տալիս հանգիստ ապրել, ազդում են մեր տրամադրության և հոգեկան վիճակի վրա, դառնում պատճառ նաև ֆիզիկական խնդիրներին համար:

19323
Դեյլ Քանրեգի. Ինչպես հաղթահարել անհանգստությունը

Տանը, փողոցում, աշխատավայրում, նորություններ լսելիս, ապագայի մասին մտածելիս, ամենուր այդ անհանգիստ մտքերը հետապնդում են մեզ ու խանգարում լիաթոք ապրել:
Ամերիկացի հայտնի հոգեբան, ուսուցիչ և գրող Դեյլ Քարնեգիի անունը շատերին է հայտնի: Նա ոչ միայն մարդկային շփումների, փոխհարաբերությունների ու ներդաշնակ կյանքի մասին բազմաթիվ ուսումնասիրությունների ու գրքերի հեղինակ է, այլև անդրադարձել է հենց այս խնդրին:

Դեյլ Քարնեգի

Երկար տարիների հոգեբանական ուսումնասիրություններըն նա կարողացել է վերածել հրաշալի գործնական խորհուրդների, որոնք ամփոփել է իր «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել լիարժեք ապրել» գրքում: Երկար տարիների աշխատանքային փորձի շնորհիվ Քարնեգին կարողացել է մշակել այնպիսի սկզբունքներ, որոնց հետևելով՝ մարդիկ իրենց անհանգստություններն ու տագնապները կարող են հասցնել նվազագույնի:

Այն, որ ձեզ վիրավորել են, ոչ մի բան չի նշանակի, եթե դուք անընդհատ դրա մասին չհիշեք:

Կոնֆուցիոս

10 ԽՈՐՀՈՒՐԴ ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻԻՑ

Քարնեգիի գրքում բազմաթիվ խորհուրդներ կան, որոնք ուղեկցվում են դրանք հաստատող օրինակներով: Internest.am-ն առաջարկում է ծանոթանալ դրանցից մի քանիսի հետ:

ԽՈՐՀՈՒՐԴ 1-ԻՆ

Քարնեգիի կարծիքով առաջին և ամենակարևոր խնդիրը երկաթյա ամուր դարպասներով անցյալը, ներկան ու ապագան իրարից բաժանելն է: Ապրել պետք է ներկայով՝ առանց զղջալու անցյալի մասին և առանց անհանգստանալու ապագայի մասին: Հակառակ դեպքում անցյալի փորձի և ապագայի հույսերի մասին մտքերը ձեր մեջ կառաջացնեն անհանգստություն ու տագնապային հոգեվիճակ:

Ապագայի բեռը, ավելանալով անցյալի բեռին, որը դուք կրում եք ձեզ վրա այսօր, ստիպում է սայթաքել անգամ ձեզնից ամենաուժեղներին: 

Դեյլ Քարնեգի

ԽՈՐՀՈՒՐԴ 2-ՐԴ

Եթե մարդը հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ հուզմունք ու անհանգստություն է զգում, ապա նա պետք է դիմի այս կախարդական բանաձևին, այն է.

  • Հարցնի ինքն իրեն. «Ո՞րն է այն ամենասարսափելի բանը, որ կարող է տեղի ունենալ ինձ հետ»,
  • Ընդունի այդ «վատագույնը» որպես ի գիտություն ու համակերպվի դրա հետ, եթե կա նման անհրաժեշտություն,
  • Եվ հանգիստ մտածի, թե ինչ միջոցներով կարող է իրավիճակը փոխել:

ԽՈՐՀՈՒՐԴ 3-ՐԴ

Մարդը միշտ պետք է հիշի, որ անհանգստություններն ու տագնապները հսկայական չափերի վնաս են հասցնում իրեն ֆիզիկապես, և որ այդ պատճառված վնասը ոչ մի կերպ հնարավոր չէ վերականգնել:

Որպես օրինակ, Դեյլ Քարնեգին բերում է այն, որ շատ գործարարներ մահանում են վաղ տարիքում, քանի որ չեն կարողանում կառավարել իրենց տագնապները: Դրանք ստիպում են այդ մարդկանց անընդհատ անհանգստանալ, նյարդայնանալ, իսկ նյարդային բջիջները, ինչպես հայտնի է, չեն վերականգնվում: Որքան շատ է անհանգստանում մարդը, այնքան քիչ կյանք է նրան մնում: Հիշեք այդ ամսին:

ԽՈՐՀՈՒՐԴ 4-ՐԴ

Որպեսզի անհանգստությունները չկարողանան գերիշխել ձեր ուղեղում, այնտեղ միշտ պետք է լավ տրամադրություն տիրի: Դրական մտածելակերպ ու պահվածք ունեցող մարդիկ միշտ նկատում են կյանքի մեծ ու փոքր ուրախությունները: Այնպես արեք, որ ձեր շուրջը միշտ լավ տրամադրություն լինի, դրական մարդիկ: Կենսուրախ մարդկանց տրամադրությունը շատ մեծ չափով ազդում է նրանց կյանքի որակի վրա՝ իր հետ բերելով միայն լավ իրադարձություններ:

ԽՈՐՀՈՒՐԴ 5-ՐԴ

Անհանգստությունների առաջացման պատճառներից մեկը զբաղվածության բացակայությունն է: Եթե մարդը ոչինչ չի անում, և նրա մտքերը ոչնչով զբաղված չեն, նրա գիտակցությունը կարող է սկսել գեներացնել ամենատարբեր բացասական մտքեր ու տագնապներ: Ուզո՞ւմ եք ազատվել դրանցից, ծանրաբեռնեք ձեզ որևէ գործով: Ինտենսիվ աշխատանքը և զբաղվածությունը լավագույն դեղամիջոցն են, որոնք կարող են հաղթահարել մարդու թախիծն ու անհանգստությունը:

Մեր դժբախտությունները գաղտնիքը այն բանում է, որ մենք չափազանց շատ ազատ ժամանակ ունենք, որպեսզի մտածենք՝ երջանիկ ենք մենք, թե ոչ: 

Դեյլ Քարնեգի

ԽՈՐՀՈՒՐԴ 6-ՐԴ

Բացասական սովորությունները, որոնց թվին նաև դասվում է անդադար անհանգստության պատճառներ գտնելը, պետք է փորձել փոխարինել դրական սովորություններով: Դադարեք մանր-մունր բաների համար մտահոգվել, դարձրեք դա ձեր նոր սովորությունը: Պատկերացրեք այդ փոքրիկ խոչընդոտները մանր մրջյունենրի տեսքով, որոնք քանդում են ձեր երջանկությունը, և առանց փոքր-ինչ խղճի խայթ զգալու, ազատվեք դրանցից:

ԽՈՐՀՈՒՐԴ 7-ՐԴ

Ամեն անգամ անհանգստություն ապրելիս, հարցրեք ինքներդ ձեզ՝ տոկոսային որքան հավանականություն կա, որ ձեզ հետ կպատահի այն, ինչ ձեզ մտահոգում է: Թվերի տեսքով դա տեսնելը, ավելի ակնհայտ է դարձնում, որ անհանգստանալու կարիք այնքան էլ չկա:

ԽՈՐՀՈՒՐԴ 8-ՐԴ

Շատ մարդիկ շարունակում են տագնապած վիճակում մնալ, անգամ երբ որևէ տհաճ բան արդեն պատահել է: Մի արեք այդ սխալը, սովորեք հաշտվել անխուսափելի բաների հետ: Եթե գիտեք, որ ձեր ուժերից վեր է որևէ բան փոխելը տվյալ իրավիճակում, պարզապես պետք է ընդունել այդ փաստը որպես իրողություն և ինքներդ ձեզ ասել «Նշանակում է՝ այսպես էլ պետք է լինի, այլ կերպ հնարավոր չէ» և հանգստանալ:

Եթե դուք չեք կարողանում քնել, ապա վեր կացեք և որևէ գործով զբաղվեք, փոխանակ պառկեք և անհանգստանաք: Ձեզ տանջում է անհանգստությունը, այլ ոչ թե անքնությունը: Քնի պակասից դեռ ոչ ոք չի մահացել, իսկ ահա անհանգստությունը ձեզ ավելի շատ է վնաս տալիս:

Դեյլ Քարնեգի

ԽՈՐՀՈՒՐԴ 9-ՐԴ

Որպեսզի կարողանաք կառավարել ձեր անհանգստությունը, պետք է «սահմանազատիչ» ստղեծեք ինքներդ ձեր մեջ: Մտածեք, թե որքան անհանգստության է արժանի այս կամ այն իրավիճակը: Չէ՞ որ վատ եղանակի, դոլարի կուրսի փոփոխման, հավանած հագուստի՝ խանութում առկա չլինելու, աշխատանքից ազատման կամ դժբախտ պատահարի մեջ կան էական տարբերություններ: Եվ մանր-մունր բաների համար չի կարելի օրերով տանջվել տագնապալից մտքերից: Ամեն անգամ մանրուքների համար անհանգստանալիս հիշեք, որ ավելի կարևոր բաներ կան և մի անցեք ձեր իսկ դրած սահմանները:

ԽՈՐՀՈՒՐԴ 10-ՐԴ

Անհանգստությունները մարդու մտքերում գերիշխում են հատկապես այն ժամանակ, երբ նա չափազանց շատ է կենտրոնանում իր սեփական եսի վրա: Անհանգստությունները չեզոքացնելու համար հարկավոր է ավելի շատ հետաքրքրություն ցուցաբերել շրջապատի հանդեպ, ամեն օր ինչ-որ լավ բան անել թեկուզ անծանոթ մարդու համար: Թեև այս խորհուրդը բավական անսովոր կարող է թվալ, բայց այն իսկապես տալիս է իր արդյունքները:

Ինչպես տեսնում եք, Դեյլ Քարնեգիի խորհուրդները շատ պարզ են և հեշտ կիրառելի: Միակ ջանքը, որ ձեզնից պահանջվում է գործադրել, հստակ որոշում կայացնելն է, որ դուք ուզում եք վերափոխել ձեր մտածողությունը դրական ուղղությամբ, դադարել անընդհատ անհանգստանալ և վերջապես ուզում եք ապրել լիաթոք: Մաղթում ենք լավ տրամադրություն և հանգստություն բոլորիդ:

Вам нравится смотреть на секс зрелых красоток, которые знают как нужно хорошо трахаться? Тогда вам точно понравится порнуха, которую мы выкладываем на нашем сайте. Здесь вас ждёт горячий секс зрелых женщин , которые умеют пользоваться своими телами, чтобы доставить максимальное удовольствие партнёру. Так что скорее бросайте все свои дела и кликайте по ссылке. Вам здесь точно понравится!

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին