ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏ. ՎԱՅՐ, ՈՐՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ IT ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

Սիլիկոնյան հովիտը աշխարհի խոշորագույն բարձր տեխնոլոգիական կորպորացիաների, ինչպես նաև հազարավոր սկսնակ ընկերությունների տունն է: Այստեղ իրար են միաձուլվել բարձր տեխնոլոգիաներն ու հիասքանչ բնությունը: Շատերի համար այս անվանումն ասոցացվում է երկրային դրախտի հետ, որտեղ իրականանում են մարդկանց երազանքներն ու անհետանում բոլոր խնդիրները:

12233
Սիլկոնյան հովիտ

Սիլիկոնյան հովիտ անվանումը առաջին անգամ օգտագործել է ամերիկացի լրագրող Դոն Հոֆլերը 1971 թվականին՝ որպես հոդվածների շարքի վերնագիր «Էլեկտրոնային նորություններ» շաբաթաթերթում: Ասում են՝ այդ անվանումը նրան առաջարկել է տեղական ընկերություններից մեկի տնօրեն Ռալֆ Վերստը: Նրանք այսպես են կոչել այն օազիսը, որտեղ կենտրոնացած էին նորագույն IT տեխնոլոգիաները: Հենց վերջիններիս արտադրությունն էր, որ ապահովեց այս տարածաշրջանի բուռն զարգացումը և դարձրեց այն Ամերիկայի տեխնոլոգիական կենտրոն:

Google-ի գրասենյակը Սիլիկոնյան հովտումԻրականում անվանման հետ բոլորովին էլ կապ չունի մեզ հայտնի սիլիկոնը: Տարածաշրջանն անվանել են Silicon Valley սիլիցիում քիմիական տարրի պատվին (կարգաթիվը՝ 14), որն օգտագործվում է միկրոհամակարգիչների մեծ մասի արտադրության մեջ որպես կիսահաղորդիչ: Քանի որ քիմիական տարրն անգլերենում գրվում է silicon, թարգմանիչները շփոթել են այն սիլիկոն բառի հետ (silicone): Թերևս անվանումն արդեն դժվար կլինի փոխել մեր բառապաշարում, համենայն դեպս ավելի համապատասխան թարգմանություն դեռ չի առաջարկվել:

Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏԸ

Հովիտ բնորոշումը նույնպես բավական պայմանական է, քանի որ այս տարածաշրջանը հստակ սահմաններ չունի և քարտեզի վրա էլ նշված չէ: այն զբաղեցնում է բավական մեծ տարածք, որի մեջ ներառվում են մի շարք քաղաքներ, բնակելի տարածքներ, ընկերություններ: Սիլիկոնյան հովիտն, ըստ էության, Սան-Ֆրանցիսկոյի և Սան-Խոսեի միջև ընկած ֆինանսական գոտին է, որի մեջ ընդգրկված են շուրջ 15 քաղաքներ:

Սիլիկոնյան հովտի հիմնադրման «մեղավորը» Սթենֆորդի համալսարանն է: Համալսարանը զբաղեցնում էր ավելի քան 8000 հեկտար տարածություն, սակայն ստանում էր բավական համեստ ֆինանսավորում հիմնադիրների կողմից: Չկարողանալով փակել անհրաժեշտ ծախսերը և իրավունք չունենալով վաճառել հողատարածքներ՝ համալսարանը որոշեց վարձակալության տալ դրանք: Այսպես համալսարանը ոչ միայն լուծեց ֆինանսավորման խնդիրը, ալև իր ուսանողներին հնարավորություն տվեց աշխատանք գտնելու համալսարանի մոտակայքում հիմնադրված ընկերություններում:

Սթենֆորդի համալսարանի զբաղեցրած տարածքըՀամալսարանի պրոֆեսոր Ֆրեդ Թերմոնը համարվում է Սիլիկոնյան հովտի «հայրը», քանի որ հենց նրա առաջարկով համալսարանի հիմքի վրա ստեղծվեց առաջին IT կենտրոնը:

Այստեղ տեղակայված ընկերությունները հիմնականում զբաղվում են համակարգիչների մշակմամբ և արտադրությամբ, դրանց ծրագրային ապահովմամբ, հեռախոսային կապով, բիոտեխնոլոգիաներով և այլն:

Hewlett-Packard (HP) ընկերությունը Սիլիկոնյան հովտի առաջին պաշտոնական ընկերությունն էր: 1939 թվականին Սթենֆորդի համալսարանի երկու ընկերներ՝ Բիլլ Հյուլեթն ու Դևիդ Փակարդը հիմնեցին իրենց ընկերությունն ավտոտնակում՝ ունենալով $568 նախնական կապիտալ: Այսօր այդ ավտոտնակի պատին կախված է ցուցանակ՝ «Այստեղից է սկիզբ առել Սիլիկոնյան հովիտը»:

Ավտոտնակը, որտեղ հիմնվել է HP ընկերությունըԱյսօր այդտեղ տեղակայված են այնպիսի ընկերությունների ներկայացուցչություններ, ինչպիսիք են Adobe-ը, Apple-ը, Cisco-ն, eBay-ը, Facebook-ը, Google-ը, Intel-ը, Nvidia-ն, Oracle-ը, Symantec-ը, Yahoo!-ն, Xerox-ը և շատ այլ ընկերություններ:

Հարմարավետ աշխատանքի համար այստեղ կան բոլոր պայմանները՝ լավ եղանակային պայմաններ, մոտակայքում գտնվող համալսարաններ և խոշոր քաղաքներ:

Տարվա 260 օր այստեղ արևային եղանակ է և չկան անձրևներ: Ձմռանը ջերմաստիճանը չի իջնում 4 աստիճան տաքությունից: Թվում է՝ եղանակը ենթարկվում է տեղի բնակիչներին, ստեղծում այնպիսի հաճելի տրամադրություն, որպեսզի նրանք առանց որևէ բանի մասին մտահոգվելու կարողանան աշխատել: Այստեղ ոչ շոգ է լինում, ոչ ցուրտ: Կարող է թվալ, որ այստեղ բնության տեսարանները միօրինակ են, սակայն բավական է մեքենայով մի քանի ժամ ընթանալ որևէ ուղղությամբ և կարող եք հասնել՝ ուր ուզեք՝ անապատ, ծովափ կամ լեռնային բարձունքներ:

Սիլիկոնյան հովիտԱյստեղ ապրում են ամենատարբեր ազգերի և մշակույթների մարդիկ: Միավորվելով մեկ ընդհանուր պատակի շուրջ՝ նրանք կարողանում են ընդհանուր լեզու գտնել բոլոր հարցերում: Այստեղ ապրում են ոչ միայն ընկերությունների հիմնադիրները, այլև աշխատակիցները, որոնց թիվը տատանվում է 250 000 – 380 000-ի սահմաններում:

Սիլիկոնյան հովտում բոլոր գաղափարներն ընդունում են ըմբռնումով, դրանք չեն արհամարհում՝ «անիմաստ դատարկաբանություն» պիտակը վրան փակցնելով: Այստեղ մարդիկ չեն վախենում նոր գաղափարներից և դրանց մեջ գումար ներդնելուց: Մարդկանց այստեղ չեն դասակարգում, այստեղ դեր են խաղում միայն գիտելիքները:

Samusng-ի գրասենյակը Սիլիկոնյան հովտումԱյսօր Սիլիկոնյան հովիտը ամենահարուստ տարածաշրջանն է ԱՄՆ-ում, այստեղ է հոսում երկրի՝ նորարարությունների ոլորտի ներդրումների 1/3-ը: Այն ընդգրկված է ԱՄՆ-ի տեխնոլոգիական կենտրոնների առաջատար եռյակում Վաշինգտոնի և Նյու Յորքի հետ միասին: Ասում են, եթե այն առանձին պետություն լիներ, ապա կընդգրկվեր աշխարհի ամենազարգացած 20 երկրների ցանկում:

Apple-ի գրասենյակը Սիլիկոնյան հովտումՀայաստանը, որին հաճախ անվանում են Կովկասի Սիլիկոնյան հովիտ, 2012 թվականից ունի իր տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում: Իսկ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն(CEED) հիմնադրամը պարբերաբար կազմակերպում են հետաքրքիր ծրագրեր և միջոցառումներ այդ կապը խթանելու և զարգացնելու համար:

Հայկական մի շարք ստարտափներ արդեն իսկ գործում են Սիլիկոնյան հովտում: Հայ-ամերիկյան SoloLearn ստարտափն, օրինակ, որը ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակն է, ճանաչվել է Սիլիկոնյան հովտի մինչեւ $10 մլն ֆինանսավորում ունեցող թոփ 10 ստարտափներից մեկը:

In this article


Join the Conversation