ՊԱՐԶ ՏԱՐԲԵՐԱԿ ԽԵԼԱՄԻՏ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ԴԵԿԱՐՏԻ ՔԱՌԱԿՈՒՍԻՆ

Ռենե Դեկարտը ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս և ֆիզիկոս էր։ Նա համարվում է ժամանակակից փիլիսոփայության հայրը, բացի այդ հսկայական դեր է ունեցել նաև հանրահաշվի ու երկրաչափության զարգացման մեջ: Դեկարտն իսկական հեղափոխական էր գիտության աշխարհում, բայց նաև փորձում էր իր գիտելիքների համար գործնական կիրառություն գտնել առօրյա խնդիրներ լուծելիս:

11647
Ինչպես խելամիտ որոշում կյացնել

Ամեն օր մենք ստիպված ենք լինում դեմ առ դեմ կանգնել բազմաթիվ խնդիրների, որոնք մեզնից պահանջում են որոշումներ կայացնել: Ի՞նչ ճանապարհ ընտրել և ի՞նչ լուծում տալ խնդրին՝ կախված է մեր կենսափորձից, գիտելիքներից, մտածելակերպից, հայացքներից և որոշում կայացնելու կարողությունից: Բայց արդյո՞ք միշտ են մեր գտած լուծումները օբյեկտիվ ու ճիշտ:

Որոշումներ կայացնլու այս տեխնիկան կախարդական չէ, սակայն այնքան հեշտ ու հարմար է օգտագործման համար, որ համարվում է բոլոր ժամանակների ամենալավ մեթոդներից մեկը: Կոչվում է այն «Դեկարտի քառակուսի»: Այն միշտ աշխատում է, քանի որ թույլ չի տալիս կենտրոնոնալ մեկ տեսակետի վրա, այլ ցույց է տալիս իրավիճակը բոլոր կողմերից:

Ենթադրենք ձեզ մտահոգում է X խնդիր, օրինակ, աշխատանքից դուրս գալու հարցը: Որոշում կայացնելու գործում Դեկարտի քառակուսին օգտագործելու համար ձեզ պետք է թուղթ և գրիչ կամ մատիտ: Թուղթը գծով բաժնեք չորս մասի և մասերից յուրաքանչյուրում պատասխանեք այս հարցերին:

Դեկարտի քառակուսինԻ՞նչ կլինի, եթե դա տեղի ունենա:

Ի՞նչ կստանամ ես, ի՞նչ օգուտ կլինի ինձ այդ դեպքում: Դրական կողմերը ինձ համար:

Ի՞նչ կլինի, եթե դա տեղի չունենա:

Ի՞նչ կլինի, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կար: Արդյո՞ք դա լավ կլինի ինձ համար: Կխուսափե՞մ այդպես բացասական հետևանքներից:

Ի՞նչ չի լինի, եթե դա տեղի ունենա:

Ի՞նչ կփոխվի դեպի վատը ինձ համար, եթե դա տեղի ունենա: Ի՞նչ բացասական հետևանքներ կառաջանան:

Ի՞նչ չի լինի, եթե դա տեղի չունենա:

Ի՞նչ չի լինի, եթե դա չստացվի: Բացասական կողմերը, եթե արդյունքին չհասնեմ:

Այս չորս մասերը չորս տեսակետներ են, որոնցով արժե նայել յուրաքանչյուր խնդրի: Բոլոր կողմերից խնդիրն ուսումնասիրելով՝ դուք իսկապես կկարողանաք օբյեկտիվ ու խելամիտ որոշում կայացնել:

In this article


Join the Conversation