ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՁԱԽՈՂՄԱՆ ՎԱԽԸ

Ձախողման վախը անշարժացնում է մեզ և դառնում մեր անգործության հիմնական պատճառներից մեկը: Չկա գործողություն, չկա նաև ձախողում: Մինչև մարդը չկարողանա ազատվել այդ բացասական զգացումից, նա ի վիճակի չի լինի իր կյանքում էական ցատկ և առաջընթաց գրանցելու:

4154
Ինչպես հաղթահարել ձախողման վախը

Ահա ձախողման վախը հաղթահարելու, նրա հանդեպ ունեցած վերաբերմունքը փոխելու 6 տարբերակ: Ծանոթանանք նրանց հետ հերթով:

ՁԱԽՈՂՈՒՄՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՍՏԻՃԱՆ Է ԴԵՊԻ ՎԵՐ

Չի լինում ձախողում, լինում է միայն հետադարձ արձագանք: Մենք չափազանց մեծ նշանակություն ենք տալիս ձախողմանը և համարում ենք, որ դա վերջնական արդյունք է, անցանկալի իրադարձություն: Բայց բաց ենք թողնում մի կարևոր միտք. այն, որ ձախողումը ընդամենը ուսուցանման և աճի շատ երկարատև գործընթացի մի փոքր մասն է:

Հավանաբար ձեզ ծանոթ են մարդիկ, ովքեր իրենց ձախողումներից հետո միայն ավելի ուժեղ և իմաստուն են դառնում: Ինչպե՞ս են նրանք հաղթահարում այդ ամենը:

Եթե ուշադիր նայեք, կհասկանաք, որ նրանք յուրահատուկ մտածողություն են զարգացրել իրենց մեջ: Նրանց համար ձախողումը ընդամենը հաջողության մի մասն է: Նրանք իմունիտետ են զարգացրել ձախողման վախի հանդեպ, և հենց դրա համար էլ չեն վախենում սովորել իրենց սխալների վրա:

Եթե դուք սխալ եք գործել, դա ընդամենը նշանակում է, որ դուք ինչ-որ բան այնպես չեք արել. ընդամենը այդքանը: Դա նշանակում է, որ ձեզ ընդամենը պետք է փոխել ձեր մոտեցումը, այլ ոչ թե անընդհատ կիրառել նույն մոտեցումը: Այնպես որ, ձախողումը ինչ-որ առանձին իրադարձություն չէ, այլ հաջողության գործընթացի մի մասը: Ձախողումը դեռ ավարտ չէ, այն ընդամենը մի քայլ է դեպի ավարտը:

ՁԱԽՈՂՈՒՄԸ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՄԱՐԴ

Եթե մարդն ուզում է աճել իբրև անհատականություն, նա պետք է հասկանա, որ ձախողումն ընդամենը իրադարձություն է: Եթե ձեր գաղափարը ցանկալի արդյունքի չի հանգեցրել ձեզ, ապա ձեր ինքնագնահատականը չպետք է դրանից ընկնի: Երբեք կատարելապես վստահ մի եղեք ձեր գաղափարի մեջ: Հավատացեք նրան, բայց մի եղեք գերինքնավստահ: Միայն այդ դեպքում դուք կկարողանաք առանձնացնել ձեր գաղափարը ձեր անհատականությունից: Գաղափարը համարեք ձերը, երբ այն դարձել է հաջողակ, իսկ մինչև այդ այն ընդամենը փորձ է և ոչ ավելին:

Դուք փորձարկում եք և տեսնում եք, թե ինչն է աշխատում, իսկ ինչը՝ ոչ: Դա իսկապես հրաշալի մոտեցում է գաղափարներին: Այդպես ոչ միայն դուք չեք ընկճվում մեկ կամ երկու չստացված գաղափարից հետո, այլև ձեզ շրջապատողներն էլ, տեսնելով, որ դուք չեք ընկճվում և դա չեք համարում անձնական ձախողում, ձեզ էլ ավելի ուժեղ կսկսեն սատարել ամեն հարցում:

ՁԱԽՈՂՈՒՄԸ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է

Եթե դուք ամեն անգամ հարվածներ եք կրում, ապա նպատակը կամ շատ մոտ է կամ շատ մեծ է: Դուք պարտություններ կրում եք միայն այն դեպքում, երբ ոտք եք դնում անծանոթ տարածք: Իսկ եթե դուք ոտք եք դնում անծանոթ տարածք, նշանակում է՝ դուք առաջընթաց եք գրանցում: Դուք չեք կարող հասնել հաջողության այն ոլորտում, որտեղ բոլորը առանց ձեզ էլ ամեն ինչ գիտեն: Դուք անծանոթ արահետներով եք ընթանում, և միանգամայն բնական է, որ սայթաքեք, քերծվածքներ ու կապտուկներ ձեռք բերեք ձեր ճանապարհին:

Եթե դուք չսխալվեք, դուք երբեք չեք իմանա, թե որքան մեծ են ձեր հնարավորություններն ու սահմանները: Ոչ մի մեծ առաջընթաց չի կարող լինել առանց ձեր հնարավորի սահմանները հրելու և ընդլայնելու: Ձախողումը այն բանի ցուցիչն է, որ դուք փորձարկումներ եք անում և սովորում եք:

ՁԱԽՈՂՈՒՄԸ ՆՈՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է

«Ես չեմ սխալվել: ես ընդամնեը գտել եմ 10 հազար տարբերակ, որոնք չեն աշխատում». Թոմաս Էդիսոնի այս հանրահայտ միտքը ավելի քան լավ են բնորոշում այս տեսակ մտածողությունը:

Ստեղծագործությունը նորարարությունից տարբերվում է նրանով, որ նորարարը ոչ միայն իր մեջ հրաշալի գաղափար է կրում, այլև համարձակություն է ունենում այն իրականացնելու: Յուրաքանչյուր նորարարի մեջ ապրում է ստեղծագործ մարդ, սակայն հակառակը ոչ միշտ է լինում:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ նորարարը փորձում է իրականություն դարձնել իր ամենահամարձակ գաղափարը: Այո, որպես կանոն աշխարհի կողմից նրա նորարարությունը չի ընունվում, և նա պարտություն է կրում: Եթե նորարարը այս փուլում կանգ առնի, ապա նա իսկապես ձախողվել է, բայց եթե նա հետևություն անի իր ձախողումից, ապա միայն ավելի մոտ կդառնա իր երազանքին: Հիշեք, որ երբ դուք հաջողության հասնեք, մարդիկ կմոռանան ձեր պարտությունները: Հենց այդ պատճառով մենք հանճարներին հիշում ենք միայ նրանց հաջողությունների պատճառով:

ՁԱԽՈՂՈՒՄՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՎԱՏ ԲԱՆ ՉԷ, ՈՐՔԱՆ ԿԱՐՈՂ Է ԹՎԱԼ

«Փորձը ընդամենը ճիշտ անվանումն է մեր սխալների»:

Օսկար Ուայլդ

Ձախողման վախը շատ ավելի սարսափելի է, քան ինքը՝ ձախողումը: Որքան շատ եք ձախողումներ դուք կրում, այնքան սովորական բան են դրանք դառնում ձեզ համար:

Առաջին ձախողումը գուցե ձեզ աշխարհի վերջի պես մի բան թվա, բայց դուք թևաթափ չեք լինի ու կանգ չեք առնի: Հարյուրերորդ ձախողումից հետո դուք կդադարեք անգամ մի չնչին վախենալ ձախողումից: Չէ՞ որ դա շատ ավելի լավ է, քան լինել մարդ, ով այնպես է վախենում ձախողումից, որ անգամ տեղից չի կարողանում շարժվել:

Սիրեք ձեր ձախողումները: Դուք կարող եք սխալներ գործել անգամ դիտմամբ, որպեսզի սովորեցնեք ձեզ գործել նույնիսկ այն ժամանակ, երբ կա իսկապես լուրջ հավանականություն պարտություն կրելու:

Յուրաքանչյուր ձախողման հետ դուք նոր փորձ եք ձեռք բերում, եթե չեք կրկնում անընդհատ նույն սխալը:

ԲՈԼՈՐՆ ԷԼ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ

Վախի զգացողություն ունենում են բոլորը: Այն միանգամայն բնական է: Պարզապես թույլ մի տվեք, որ այն ձեզ անշարժացնի: Փորձեք հեծնել ձեր վախը, ենթարկեցնել այն ձեզ և ստիպել, որ աշխատի ձեր օգտին:

Չէ՞ որ հաջողակ մարդիկ հաջողության չեն հասնում այն պատճառով, որ չեն վախենում վախից, այլ այն պատճառով, որ հաղթահարում են այն: Հաջողակը հասել է իր նպատակին, անհաջողակը չի հասել: Եվ այս երկուսի միջև եղած տարբերությունը ընդամենը նրանց վերաբերմունքի մեջ է այդ վախի հանդեպ: Առաջինն օգտագործում է վախը, իսկ երկրորդին վախն անշարժացնում է:

Հուսով ենք, որ այս խորհուրդները ձեզ կօգնեն ինքնավստահություն ձեռք բերել և ձեր մտածողությունն ու ապրելակերպը դարձնել էլ ավելի արդյունավետ:

In this article


Join the Conversation