
Այդ պատկերացումները գալիս են վաղ մանկությունից, երբ մեր ծնողներից մենք լսում ենք՝ «Լավ ապրելու համար պետք է լավ կրթություն ստանալ ու շատ աշխատել», «Փողը ձեռքի կեղտ է» և այլն, և այլն: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ Խորհրդային Միությունում, որտեղ ծնվել ու մեծացել են մեր ծնողները, գոյություն ուներ մի հավասարեցնող համակարգ, երբ սովորական քաղաքացին իրավունք չուներ տարբերվելու իր շրջապատից և իրավունք չուներ ավելիին ձգտելու:
Դե ինչ, առաջարկում ենք վեր հանել այդ սխալ պատկերացումներն ու մեկընդմիշտ ազատվել դրանցից:
1. ՄԵԾ ՓՈՂԵՐԸ ՏՐՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆՈՎ
Եթե այս պատկերացումն արմատացած է ձեր մտածողության մեջ, ապա ողջ կյանքում դուք կկատարեք ծանր աշխատանք և կստանաք ծիծաղելի աշխատավարձ դրա համար: Այս համոզմունքով դուք ինքներդ փակում եք ձեր առաջ մեծ գումար աշխատելու հնարավորությունը: Մեծ փողեր աշխատելը բոլորովին էլ դժվար չէ. պարզապես հարկավոր է թույլ տալ, որ այդ միտքը մուտք գործի ձեր գիտակցություն, և իհարկե, միացնել ուղեղը գումար աշխատելու համար:
2. ՓՈՂԸ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՉԷ
Այս արտահայտությունը թույլ չի տալիս ձեր կյանք մուտք գործել ոչ միայն փողին, այլև երջանկությանը: Փողը գործիք է, արժեք, որի միջոցով դուք կարող եք ձեռք բերել այն կյանքը, որի մասին երազում եք դուք ու ձեզ համար թանկ ու հարազատ մարդիկ: Փողի օգնությամբ դուք կարող եք ձեռք բերել այն ամենը, ինչ ձեր կյանքը կդարձնի ավելի գունավոր, հետաքրքիր ու վառ: Ինչո՞ւ հրաժարվել այդ գործիքից և առողջ ու ջերմ մարդկային հարաբերություններին, բարձր արժեքներին ու նպատակներին չավելացնել նաև այդ հնարավորությունը:
3. ՓՈՂԸ ՓՉԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒՆ
Փողը չի փչացնում մարդուն: Այն տալիս է նրան ընտրության հնարավորություն, և եթե մարդուն իրականում առաջնորդում են բարի ու ազնիվ մտքերն ու մղումները, ապա դա չի փոխվի նաև շատ գումար վաստակելուց հետո, այլ ընդհակառակը՝ ավելի վառ կդրսևորվի:
Հարուստ մարդկանց մեջ շատ են ինքնաբավ ու խելացի մարդիկ, ովքեր ոչ միայն մտահոգվում են իրենց ընտանիքի բարեկեցության, այլև կյանքի առաջընթացի, կարևոր փոփոխությունների ու մարդկանց օգնելու մասին: Մինչդեռ աղքատությունն ու դժբախտությունները, որոնք հաճախ մարդն ինքն է իր գլխին փաթաթում, երբեմն կարող են էլ ավելի չարացնել նրան:
4. ԱԶՆԻՎ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՓՈՂ ՉԵՍ ՎԱՍՏԱԿԻ
Իրականում մարդկանց ամենից շատ գումար է բերում այն գործը, որը իսկապես կարող է օգուտ տալ աշխարհին և անհրաժեշտ է մեծ թվով մարդկանց: Երբ առաջին հերթին մտածում ես ոչ թե գումարի մասին, այլ գործի կարևորության ու որակի մասին, աշխատանքի ֆինանսական գնահատանքը կարող է վրա հասնել բոլորովին անսպասելի:
5. ԱՄՈԹ Է ԼԻՆԵԼ ՀԱՐՈՒՍՏ, ԵՐԲ ՇՈՒՐՋԴ ԱՅԴՔԱՆ ՄԱՐԴ ԱՂՔԱՏ Է
Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշումներ կայացնում իր կյանքի ընթացքում, իսկ եթե նա դրանք չի կարողանում կայացնել կամ թույլ է տալիս ուրիշներին անել դա իր փոխարեն, կրկին ինքն է մեղավոր:
Ուրեմն ինչո՞ւ զրկել ինքդ քեզ այն կյանքից, որին հասել ես քո իսկ ճիշտ որոշումների արդյունքում: Ոչ ոք քեզ չի խանգարում ձեռք մեկնել այն մարդուն, ով նույնպես ցանկանում է վեր բարձրանալ (որովհետև որոշել է դա անել՝ անկախ ամեն ինչից), իսկ նա, ով չի ուզում ոչինչ փոխել իր կյանքում, ստիպված կլինի բավարարվել իր իսկ կերտած կյանքով:
6. ՓՈՂԸ ՊԵՏՔ Է ՊԱՀԵԼ «ՍԵՎ ՕՐՎԱ» ՀԱՄԱՐ
Փողը ներքնակի տակ պահելն անիմաստ է: Որպեսզի այն չարժեզրկվի տարիների ընթացքում, հարկավոր է այն ներդնել ինչ-որ բանի մեջ, և արդյունքում գումարը միայն ավելի շատ կդառնա, շրջանառության մեջ կլինի ու առաջ կտանի ձեր կյանքը, իսկ «սև օրը» այդպես էլ վրա չի հասնի:
7. ԱՂՔԱՏ ԾՆՎԵԼ ԵՍ, ԱՂՔԱՏ ԷԼ ԿՄԵՌՆԵՍ. ՃԱԿԱՏԱԳՐԻ ԴԵՄ ՈՉԻՆՉ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ
Սա թերևս ամենատարածված ու սխալ պատկերացումներից մեկն է: Հրաշալի տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր չեն ցանականում պատասխանատվություն վերցնել իրենց վրա իրենց իսկ կյանքի համար, և ողջ մեղքն ուզում են գցել արտաքին պայմանների ու շրջապատի վրա: Այսպես մտածում են միայն այն մարդիկ, ովքեր ոչինչ չեն ուզում անել: Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս փորձը, աշխարհի ամենահայտնի միլիարդատերերը աղքատ ընտանիքների ծնունդ են և մանկությունից ու պատանեկությունից ստիպված են եղել հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ:
In this article
- ՖԻՆԱՆՍՆԵՐ
- ամենահարուստ մարդիկ
- աշխատավարձ
- գումար
- գումարի մասին
- գումարի տնտեսում
- թղթադրամ
- թղթադրամի մասին
- ինչ անել փողի հետ
- ինչպես գումար աշխատել
- ինչպես գումար խնայել
- ինչպես գումար տնտեսել
- ինչպես հարստանալ
- ինչպես շատ գումար վաստակել
- ինչպես փող աշխատել
- խնայողություն
- ծախսեր
- ծախսերի պլանավորում
- հարուստ մարդիկ
- հարստության մասին
- հարստություն
- որտեղ պահել գումարը
- վճարումներ
- փող
- փողի մասին
- ֆինանս
- ֆինանս և կառավարում
- ֆինանսական բարեկեցություն
- ֆինանսական գրագիտություն
- ֆինանսական դժվարություններ
- ֆինանսական խորհուրդներ
- ֆինանսական խորհրդատվություն
- ֆինանսական հաջողություն
- ֆինանսական միջոցներ
- ֆինանսական ցուցանիշներ
- ֆինանսներ
- ֆինանսների կառավարում
- ֆինանսների մասին
- ֆինանսների պլանավորում
Join the Conversation