ՊՐԱԳՄԱՏԻԿ ԱԼՏՐՈՒԻԶՄ. ԻՆՉՊԵՍ ԳՈՒՄԱՐ ԱՇԽԱՏԵԼ ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

«Մարդիկ ավելի հեշտ են բաժանվում այն գումարից, որով վճարում են ուրիշների և ոչ իրենց համար ». Ուիլյամ Դևիս ( «Երջանկության արդյունաբերությունը» գրքից )

5178
Պրագմատիկ-ալտրուիզմ-11jpg

Պրագմատիկ ալտրուիզմը առատաձեռնությամբ գումար վաստակելու միջոց է։ Առաջարկում ենք ծանոթանալ այս երևույթին ու ցանկության դեպքում կիրառել նաև պրակտիկայում։

Պատկերացրեք՝ մտնում եք սրճարան, պատվիրում եք սուրճ ու հանկարծ պարզվում է, որ ձեր փոխարեն արդեն վճարել են: Դա շատ հաճելի անակնկալ է, և դուք նույնիսկ ավելի մեծ հաճույքով եք խմում ձեր սուրճը: Հարց է առաջանում՝ ո±վ է այդ անսպասելի հյուրասիրության հեղինակը: Ավելի ուշ պարզվում է, որ նախկին հաճախորդն է, և նույն հյուրասիրությունը դուք պետք է անեք ձեզնից հետո սրճարան մտնող հաճախորդի համար:
Թվում է՝ սրանով խախտվում է ազատ շուկայական հարաբերությունների տրամաբանությունը: Ի վերջո, ինչպես պնդում էին նեոկլասիկ տնտեսագետներն ու Ուլյամ Սթենլի Ջևոնսը, գումարի դիմաց ստանալ հաճույք՝ այս գաղափարն է ընկած շուկայական հարաբերությունների հիմքում:

Շուկան այն վայրն է, որտեղ մենք կարող ենք ի ցույց դնել մեր եսասիրությունը:

Ուսումնասիրողները լայնորեն ուսումնասիրելով այս երևույթը՝ հանգել են հետևյալին, որ մարդիկ ավելի մեծ հաճույքով են վճարում մեկ ուրիշի, քան իրենց համար: Այս սկզբունքը գործում է նույնիսկ միմյանց անծանոթ մարդկանց դեպքում:
Ուսումնասիրողներից մեկը՝ Մայնե Յանգը սա բացատրում է մարդկանց՝ ժլատ չերևալու ցանկությամբ: Բարի գործ կատարելու ցանկությունը չոր հաշվարկ չէ. այն հնարավորություն է տալիս ավելի մեծ ուշադրություն դարձնելու կայացվելիք որոշումներին:

Եթե մարդիկ եսասիրական հաշվարկների փոխարեն կարող են դրական փոխհարաբերություններ ստեղծել մեկը մյուսի հետ, հետևաբար նրանց վարքագծի վրա ազդելը բավականին հեշտ կլինի:

Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, այս ճանապարհով հնարավոր է շատ գումար վաստակել:
Նման ուսումնասիրություններ են կատարվել նաև աշխատանքի ոլորտում՝ վճար արդյունքի դիմաց սկզբունքով՝ լրացուցիչ աշխատանքը փոխհատուցելով աշխատավարձի ավելացումով:
Սակայն Հարվարդի բիզնես դպրոցի գիտական աշխատակիցները առաջարկում են առավել արդյունավետ միջոց՝ աշխատավարձի ավելացումը մատուցել նվերի տեսքով: Եթե գումար առաջարկվի կատարած որակյալ աշխատանքի համար, ապա չի բացառվում, որ աշխատակիցը կարծի, թե ինքը արժանի էր դրան ու կշարունակի աշխատել նույն ձևով՝ տեղում դոփելով:
Գումարի փոխարեն նվեր մատուցելու դեպքում աշխատողն իրեն պարտավորված է զգում և սկսում է ավելի եռանդուն աշխատել:

In this article


Join the Conversation