13 ԳԻՐՔ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հաջողությունը ենթադրում է որոշակի գիտելիքների, հմտություների, ոչ ստանդարտ մտածողության, միևնույն ժամանակ ռազմավարական պլանավորման հետևանք: Մի շարք հմտություններ տրված են ի վերուստ, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ զարգացնել այնպիսի ունակություններ, ինչպիսիք են՝ վերլուծական միտքը, մարդկանց հետ փոխհարաբերվելու հաղորդակցման ունակությունը, մասշտաբային մտածողությունը:

7902
Արթուր Խաչատրյան

Ինչպես փաստում են կատարված հետազոտությունները, հենց այս կետերից է բխում հաջողությունը. բազմաթիվ գործարարներ, թոփ մենեջերներ, ղեկավարներ օժտված են հենց այս ունակություններով։ Հարց է առաջանում ի՞նչ կարդալ, ինչպե՞ս զարգացնել կամ բացել այդ ներուժը:
Ահա, թե ինչ գրքեր է առաջարկում բիզնեսի զարգացման մասնագետ Արթուր Խաչատրյանը, ով հիմնել է երեքից ավելի գործող կազմակերպություն, կոորդինացրել 20-ից ավելի կազմակերպության մարքեթինգն ու վաճառքները, իսկ այժմ հանդիսանում է «CRM Consulting» կազմակերպության զարգացման տնօրենը:

 

Эрик Берн – Игры, в которые играют люди
Էրիկ Բյորն – «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»

Գրքում նկարագրվում է շփման հոգեբանությունը, մարդկային տարբեր խառնվածքները, որոնց հաճախ կարելի է հանդիպել գործարար միջավայրում կամ առօրյա շփման մեջ:

 

Сунь цзы – Искусство войны
Սուն Ցզի – «Պատերազմի արվեստը»

Պատմության ռազմավարական մտածողություն կերտող լավագույն գրքերից մեկը, որն արդիական է բոլոր ժամանակներում։ Բազմաթիվ միջազգային բիզնես-դպրոցներում, ակադեմիաներում այս գրքով ուսուցանումը համարվում պարտադիր պայման:

 

Александр Суворов – Наука побеждать
Ալեքսանդր Սուվորով – «Հաղթելու գիտություն»

Ալեքսանդր Սուվորով՝ հրամանատար, ով պատմության մեջ անցել է որպես Ռուսական կայսրության հաղթական էջերի կերտող, հզոր առաջնորդ, ով պատերազմի ողջ ընթացքում առաջնորդում էր զորքին, համարում էր, որ հաղթանակը հոգեբանություն է, գնահատում էր նախաձեռնողականությունը, մեծ տեղ տալիս կազմակերպվածությանը և կարգուկանոնին:

 

Никколо Макиавелли – Государь
Նիկոլո Մաքիավելլի – «Տիրակալը»

Մաքիավելլիի այս գրքում նկարագրվում է ղեկավարման հոգեբանությունն ու մեթոդաբանությունը՝ ղեկավարի համար կարևոր կետ համարելով ռեալիզմը:
Մաքիավելին գրում է. «Եթե տիրակալը ցանկանում է պահպանել իշխանությունը, պիտի ձեռք բերի բարուց ետ կանգնելու կարողություն և ըստ անհրաժեշտության օգտվի այդ ունակությունից»:

 

Олег Тиньков – Как стать бизнесменом
Օլեգ Տինկով – «Ինչպես դառնալ գործարար»

«Տինկով» բանկի հիմնադիր Օլեգ Տինկովի կողմից գրված գիրքը կարելի է համարել «դասագիրք» սկսնակ գործարարների համար։ Տինկովը համառոտ և կոնստրուկտիվ կերպով ներկայացնում է բանկի հիմնադրման պրոցեսը, պատմում նախկին բիզնեսների մասին և թե ինչ ճանապարհներով է դրանք հիմնել։ Գրքում հրաշալի կերպով ներկայացվում է ժամանակակից  նորարարական մարքեթինգը:

 

Владислав Дорофеев – Принцип Абрамовича, Талант делать деньги
Վլադիսլավ Դորոֆեև – «Աբրոմովիչի սկզբունքը․ Փող աշխատելու տաղանդը»

Խոշոր ձեռնարկատեր, օլիգարխ, մարդ, ով անցել է գործարարին բնորոշ զարգացման բոլոր փուլերը՝ սպեկուլյանտից մինչև մոնոպոլիստ: Գրքում մանրամասն նկարագրվում է Ռոման Աբրամովիչի պրագմատիկ մոտեցումները, բիզնես կայսրության հիմնումը, ողջ անցած ուղին: Աբրամովիչի կարողությունն այսօր գնահատվում է 13 միլիարդ դոլար:

 

Ричард Кох – Менеджер 80/20
Ռիչարդ Կոխ – «Մենեջեր 80/20»

Սա արդյունավետության մասին ամենագործնական գիրքն է՝ հիմնված տեսության վրա, ըստ որի՝ հիմնական գործողությունների 80%-ը բերում է 20% արդյունք, և ընդհակառակը գործողությունների 20%-ը բերում է 80% արդյունք: Այն կարելի է ընթերցել ժամանակ առ ժամանակ:

 

Ли Куан Ю – На пути из третьего мира в первый
Լի Կուան Յու – «Երրորդ աշխարհից առաջին աշխարհի ճանապարհին»

Շատ կարճ ժամանակահատվածում ֆանտաստիկ արդյունքներ գրանցած պետություններից մեկի ղեկավարի՝ Սինգապուրյան հրաշքի հեղինակ Լի Կուան Յու-ի ֆենոմենը: Ինչպես գաղութացված փոքր պետությունը դարձավ երկրագնդի ամենահարուստ պետություններից մեկը: Խորհուրդ է տրվում կարդալ անկախ տարիքից, մասնագիտությունից և աշխատանքից:

 

Марк Аврелий – Наедине с собой Размышления
Մարկոս Ավրելիուս – «Խորհրդածություններ»

Յուրաքանչյուր հաղթանակ, ձեռքբերում ենթադրում է մասնագիտական աճ, փոփոխություններ։ Ինչպես հարմարվել փոփոխություններին, եթե դրանք տրվում են մեծ դժվարությամբ։ Այս ամենի մասին գրված է հռոմեացի կայսր Մարկոս Ավրոելիուսի «Խորհրդածություններ» գրքում:

 

Геннадий Балашов – Размышления миллионера
Գենադի Բալաշով – «Միլիոնատիրոջ մտորումները»

Ուկրաինացի միլիոնատեր, անշարժ գույքի բիզնեսի մագնատ Գենադի Բալաշովը գրքում անդրադառնում է, թե ինչ սկզբունքների վրա է հիմնվում կարողությունը, ձեռնարկատերերն ինչ ռազմավարական մոտեցումներ են կիրառում խոշոր կապիտալի ձևավորման ճանապարհին։

 

Томас Джефферсон – Великая америка
Թոմաս Ջեֆերսոն – «Մեծ Ամերիկա»

Ըստ 2017-2018 թթ․ արդյունքների՝ ամենաշատ միլիոնատերերը մեկ տարվա ընթացքում հենց ԱՄՆ-ից են, բազմաթիվ խոշոր ընկերություններ հիմնված են ԱՄՆ-ում կամ ունեն ամերիկյան ծագում:
Թոմաս Ջեֆերսոն՝ ԱՄՆ-ի 3-րդ նախագահ, ԱՄՆ պետության հիմնադիր հայրերից մեկը, ով «Մեծ Ամերիկա» գրքում անդրադառնում է պետության ռացիոնալ և կառուցողական մոտեցումներին, քաղաքականությանը, տարբեր սկզբունքներին, որի վրա էլ հիմնված է և գործում է պետությունն առ այսօր:

 

Дэниел Гоулман – Эмоциональное лидерство
Դենիել Գոուլման – «Էմոցիոնալ առաջնորդություն»

Ինչպես է շատ առաջնորդների հաջողվում մոտիվացնել մարդկանց, ինչպես կառավարել սեփական հույզերը՝ թույլ չտալով դրանց ազդեցությունը մտքի վրա, առաջնորդության տեսակների, հոգեվիճակի ազդեցությունն աշխատանքի վրա, հաջողության հետ փոխկապակցվածությունը հրաշալիորեն ներկայացվում է ամերիկացի հոգեբան, հետազոտող Դենիել Գոուլմանի «Էնոցիոնալ առաջնորդություն» գրքում, որը հատկապես խորհուրդ է տրվում կարդալ ղեկավարներին:

 

Роджер Фишер – Переговоры без поражения. Гарвардский метод
Ռոջեր Ֆիշեր – «Բանակցություններ առանց պարտությունների․ Հարվարդյան մեթոդ»

Բանակցողներից մեկն ասել է․ «Դուք ապրում եք այնպես, ինչպես բանակցում եք»:
Եթե հետադարձ հայացք նետեք, ապա կնկատեք, որ ձեր կյանքում դրական փոփոխությունները եղել են որևէ հաջող բանակցությունից հետո, իհարկե այդ պահին դա ձեզ մոտ ստացվել է ինտուիտիվ: Բանակացությունն արվեստ է, գիտություն:
Հարվարդի բանակցությունների դպրոցի բանակցային մասնագետ Ռոջեր Ֆիշերն առաջ է քաշել մի շարք տեսություններ և գրքում խոսում է բանակցությունների տեսակների ու առանձնահատկությունների մասին:

Բացի գրքեր ընթերցելուց, խորհուրդ է տրվում շարունակաբար աշխատել հռետորիկ արվեստի վրա, կարևոր է նաև ֆինանսական գրագիտություն ձեռք բերելը տեխնիկական գրականության միջոցով:

Հեղինակ՝ Արթուր Խաչատրյան

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին