ԻՆՉՊԵՍ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԿԱԶՄԵԼ ԲԻԶՆԵՍ-ՊԼԱՆ (ՄԱՍ I)

Ի՞նչ է բիզնես-պլանը, ինչպե՞ս է այն կազմվում և որո՞նք են դա անելու ամենակարևոր քայլերը։

721
ինչպես կազմել բիզնես պլան

Բիզնես-պլանը փաստաթուղթ է, որում ներառված են այն բոլոր քայլերը, որոնք հիմք են դառնալու բիզնեսի առաջխաղացման համար։ Կարճ ասած սա անհրաժեշտ է ինչպես ղեկավարներին, այնպես էլ ներդրողին՝ հասկանալու համար արդյոք արժե գումար ծախսել տվյալ նախագծի համար։
Իսկ ինչպե՞ս ինքնուրույն կազմել այդ փաստաթուղթը։ Իրականում դա այնքան էլ բարդ գործ չէ, եթե արդեն ունեք լավ մտահղացումներ ու գաղափարներ։
Շատ կարևոր է նախքան եկամուտը հաշվարկելը, կարողանալ հստակ գիտակցել բիզնես-գաղափարի առավելություններն ու թերությունները։ Եթե վերջինները գերակշռում են, ապա մի շտապեք հուսահատվել։ Ամեն ինչ կարելի է շրջել հակառակ ուղղությամբ։
Ըստ մասնագետների՝ բիզնես-պլանը պետք է բաղկացած լինի 12 կետից, որոնցից 6-ին կանդրադառնանք մեր այսօրվա հոդվածում։

Տիտղոսաթերթ

  • Նախագծի անվանումը
  • Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը և այլ տվյալներ
  • Նշել կազմակերպության ղեկավարին
  • Բիզնես-պլանի ստեղծման ամսաթիվը

Գաղտնիության քաղաքականություն

Այս փաստաթուղթն անհրաժեշտ է հեղինակային իրավունքի պաշտպանության համար։ Ընթերցողը չի կարող օգտագործել կամ տարածել տվյալ փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն առանց հեղինակի թույլտվության։

Համառոտ նկարագրություն

Սա ներկայացվում է բիզնես-պլանի վերջում՝ որպես ամփոփում։ Այն ընդհանուր նպատակի ու որոշակի ֆինանսական վերլուծությունների մասին պատկերացում տվող կետ է։

Նախագծի գլխավոր գաղափարը

Նկարագրվում է մտահղացումը, գաղափարը։ Սա կարելի է կազմել՝ առաջնորդվելով հետևյալ հարցերով՝

  • Ո՞րն է նախագծի նպատակը
  • Ի՞նչ առաջադրանքներ պետք է կատարել գլխավոր նպատակին հասնելու համար։
  • Կա՞ն արդյոք խոչընդոտներ և ինչպես հաղթահարել։
  • Ի՞նչ գործողություններ պետք է կատարել կարճ ժամանակում նպատակին հասնելու համար։

Ոլորտային շուկայի ուսումնասիրություն և բնութագրում

Ներկայացնել նախագծի առաջխաղացման հնարավորությունը՝ հիմնվելով շուկայական վիճակի մարքեթինգային վերլուծության վրա։
Ահա, թե ինչ պետք է հաշվի առնել՝

  • Նմանատիպ ապրանքի կամ ծառայության վաճառքի աճը շուկայում վերջին տարիներին
  • Արժեքային համակարգի առանձնահատկությունները
  • Մրցակիցների գնահատում
  • Սպառողների ցանկությունների, պահանջների ու հնարավորությունների նկարագրություն
  • Նախագծի հաջողության հեռանկարները

Նախագծի հիմնական բնութագիրը

Այս կետում մանրամասնորեն քննարկվում է բիզնես գաղափարը, որը ներառում է՝

  • Առաջնային նպատակը
  • Սպառողի բնութագիրը
  • Հաջողության կարևոր գործոնները
  • Արտադրանքի մանրամասն նկարագրություն
  • Ֆինանսավորման պլան ու անհրաժեշտ գումարի չափը

Հետևեք այս խորհուրդներին և ցանեք բիզնեսի հաջողության առաջին սերմերը՝ պլանավորելով բոլոր քայլերը։

In this article


Join the Conversation